«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ելույթը
Այսօր մեր աչքի առաջ կրկնվում է մեր պատմությունը և կրկնվում է այն պատճառով, որ մենք դասերը չենք քաղել, մենք մեր դասերը չենք սովորել, և երբ դարեր առաջ՝ մեկ դար առաջ ամբողջ ամբողջ աշխարհի աչքի առջև և լուռ համաձայնության ներքո տեղի ունեցավ մի ամբողջ ժողովրդի ցեղասպանություն, այսօր արդեն Արցախի ժողովրդի էթնիկ զտման ընթացքն է տեղի ունենում այդ նույն աշխարհի լռության և համաձայնության ներքո։
Մենք պետք է գիտակցենք, որ բոլորը դա տեսնում են և մեզ ոչ ոք չի օգնում։ Այսօր էլ, և այն ժամանակ էլ բոլորը տեսել են և ոչ ոք չի օգնել։ Եվ, հետևաբար, ուժ քաղել մեր ժողովրդի ներուժից, մեր վաստակից, մեր որդիներից, մեր մեծանուն հայերից մենք ուղղակի պարտավոր ենք։ Եվ եղեռնի հուշահամալիրը, որ ստեղծել են հայ ժողովրդի արժանի զավակները՝ խորհուրդ է ունեցել։ Նա մեզ պարտադրել է ոչ միայն հիշել՝ ինչ է մեզ հետ կատարվել, այլև՝ ինչպես և ինչու և ինչ պետք է անել, որ դա չկրկնվի։
Եվ, արդյոք այստեղի՞ց չեն ծնվել այն մարդիկ և գաղափարները, որոնք հետո պետք է հայոց անկախության, պետականաշինության գործին լծվեն այնպես, ինչպես փորձել են անել նորանկախ ՀՀ-ի ժամանակահատվածում։
Ցավոք սրտի, այդ գահավիժումը շարունակվում է նաև այսօր։ Եվ Նժդեհի մարգարեական խոսքերը, որ մենք այն ժամանակ մոռացության ենք մատնել, տեղի է ունենում մեր աչքի առջև։ Ասել է թե՝ «այն ժողովուրդը, որն իր անհրաժեշտ ուժը փորձում է ուրիշ տեղերում գտնել, իրենից դուրս գտնել, նա պատրաստում է իր անկումն ու պարտությունը»։
Եվ այսօր ահա, ապավինելով օտարներին, փորձելով նրանց աջակցությունը ստանալ և ապավինելով թշնամու ողորմածությանը՝ մենք նույն ճանապարհի և նույն կործանումն ու անկումն ենք նախապատրաստում։ Բայց, Նժդեհը նաև հույս է տվել, ասել է, որ ժողովրդի վտանգված ապագան վերականգնելու խաղաթուղթը վերադաստիարակումն է։
Ասել է թե՝ դասեր քաղել, արժանին մատուցել այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ հիմք են դրել մեր մեջ ազատությանն ձգտմանը, պետության գիտակցմանը և այդ նպատակը հետապնդելուն»։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ելույթ է ունեցել «Արթուր Թարխանյան կենտրոնի» և կուսակցության միջև «Երևանի զարգացման նախաձեռնություններ» ծրագրի մեկնարկի վերաբերյալ հուշագրի ստորագրման ժամանակ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times