Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»
Քաղաքականություն

Թուրքիայի պահանջը մեր իշխանությունների դիվանագիտական սխալ հաշվարկների և ձախողման հետևանք է. Մանե Թանդիլյան

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հին հունական վրեժի աստվածուհի Նեմեսիսը կոչված է եղել պատժել նրանց, ովքեր խախտել են բարոյական և հասարակական նորմերը։
 
Երբ հայ ժողովրդի համար չգործեց իրավական ոչ մի մեխանիզմ պատժելու հանցագործներին՝ 1915թ․-ի ոճրագործության կազմակերպիչներին, Հայոց ցեղասպանությանը նպաստած դավաճաններին, հայորդինները ստիպված դիմեցին գործողության, որը կրեց վրեժի աստվածուհու անունը՝ «Նեմեսիս»։
 
Այդ գործողության արդյունքում ազգային արժանապատվության ասպետների բազկի ուժը ճաշակեցին ոչ միայն երիտթուրքերը՝ հայոց եղեռնի կազմակերպիչները, այլև՝ մի շարք դավաճաններ, որոշներն էլ ազգությամբ հայեր էին, ինչպիսիք են․
 
Հարություն Մկրտչյան՝ Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար,
Վահե Եսայան ՝ թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը, որոնք սպանվեցին 1915 թվականին,
Արշավիր Յասյան՝ դավաճանել է հայերին, ինչի արդյունքում Թալեաթի մահափորձը կասեցվել է, իսկ «Հնչակյան» կուսակցության 21 անդամներ ենթարկվել են մահապատժի,
Հմայակ Արամեանց ՝ իր տրամադրած տեղեկությունների արդյունքում՝ կախաղան են բարձրացվել «Հնչակյան» կուսակցության անդամներ, որոնք նախատեսում էին Թալեաթ փաշայի մահափորձը և այլք։
 
Հայոց ցեղասպնությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ։
 
Այսօր, թուրք պաշտոնյան, որը աշխարհում ահաբեկչական խմբավորում ճանաչված «գորշ գայլերի» նշանն է ցուցադրել, համարձակվում է պահանջներ ներկայացնել մեր երկրում մեր հիշողության արտացոլանքը համարվող հուշարձանի վերաբերյալ, որովհետև սրան նախորդել էին հուշակոթողի առնչությամբ հայ պաշտոնյաների տարբեր ձևաչափերով մեղայական տեքստերը՝ փոխանակ արժանի պատասխան տալուն աշխարհի կողմից ճանաչված ոճրագործության ժառանգներին։
 
Այս պահանջը իշխանությունների դիվանագիտական սխալ հաշվարկների և ձախողման հետևանք է, երբ նրանց նպատակների ու քայլերի մեջ թշնամու ողորմածությանն ապավինելու քաղաքականություն է դրսևորվում։
 
Թուրքերին պետք էր հիշեցնել, որ Եղեռնի հուշահամալիրը կառուցվել է Հայոց ցեղասպանությունից 50 տարի անց, որովհետև հայ ժողովուրդը չի մոռացել իր հետ կատարվածը անգամ որևէ արձան չլինելու պարագայում։ Ու սա էլ չի մոռանալու։
 
Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը այլ աշխարհաքաղաքական օրակարգ ունի, որը հաշվարկված և վաղուց պլանավորված քայլերով իրականություն է դարձնում։ Ու եթե այսպես շարունակենք ապավինել թշնամու ողորմածությանը, արդեն մեր փոխարեն ոչ միայն կորոշեն ինչ հուշարձան ունենալ, այլև՝ մեր փոխարեն կլինեն․․․ այդ մասին վկայող կայքը վկա (մեկնաբանության մեջ)