Բացելու ենք մեր նոր հաղթանակների ճանապարհը. «Համախմբում»
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեծ Հայրենական պատերազմում մեր պապերի տարած հաղթանակը, Շուշիի հերոսական ազատագրումն ու հայ ազատամարտիկների սխրանքներն Արցախյան առաջին պատերազմում մեր բազմադարյա պատմության փառահեղ հերոսական էջերից են։
Մայիսյան Եռատոնի հաղթանակներն մոտ անցյալից մեզ հղված այն կենդանի պատգամն են, որ պայքարող հայ ժողովուրդը կարող է անել անհնարինը՝ իր ուժերին հավատալով, համախմբվելով և հաղթելու վճռականություն ցուցաբերելով։
Մենք կրում ենք այդ կենդանի պատգամը, և հավատում ենք մեր նոր հաղթանակներին։ Մեր ժողովուրդը չի ընդունել և չի ընդունելու իրեն պարտադրվող պարտվողական օրակարգը, մեր մոտ չի մարել պայքարի ոգին, իսկական հայն այսօր էլ մարտական է տրամադրված՝ կանխելու նոր կապիտուլացիան և ցեղասպանությունը:
Մենք համոզված ենք, որ պայքարելու այս վճռականությամբ բացելու ենք մեր նոր հաղթանակների ճանապարհը։ Պետք է գիտակցենք նաև, որ այս ճանապարհը բարդ է և դժվարություններով լի, սակայն յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդ պետք է ունենա պատասխանատվության իր բաժինը հայոց պետության հարատևության, Արցախի ազատության և իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ կյանքի համար:
Այսօր շրջափակված Արցախը թշնամուն արժանապատիվ դիմադրության կենդանի օրինակ է: Եղբայրական ողջույն ենք հղում Մայիսյան եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում հանրահավաքի եկող մեր բոլոր հայրենակիցներին, և աննահանջ սատարում նրանց պայքարին:
Ջերմորեն շնորհավորում ենք նաև մեր բոլոր հայրենակիցներին, հայրենիքում և սփյուռքում՝ Մայիսյան փառապանծ եռատոնի կապակցությամբ, ցանկանում բոլորիս աննկուն կամք, վճռականություն և տոկունություն՝ հաղթահարելու մեր պատմության այս դժվարին շրջանը, և միասին կերտելու մեր նոր հաղթանակները:
«Համախմբում» շարժման խորհուրդ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times