«Համախմբում» շարժումը և նրա գործընկերներն առաջարկում են Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենք ընդունել․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպե՞ս կասեցնել Արցախն Ադրբեջանին բռնակցելու, թշնամուն հանձնելու ծրագրերը։ Ի՞նչ քայլեր կարելի է առաջարկել հասարակությանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Համախմբում» շարժման մասնակիցների երկարատև քննարկումներն այս հարցի շուրջ հանգեցրել են «Ազատ Արցախ - Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջացմանը, որի կայացման շուրջ նախօրեին քննարկումներ են իրականացվել նախաձեռնության անդամների ու գործընկեր անհատների և կազմակերպությունների հետ։
Հանդիպման 80-ից ավելի մասնակիցներին ներկայացվել է նախաձեռնության էությունը. սա փաստացի Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։
Նշվել է, որ հանրաքվեն ու դրան նախորդող օրենսդրական նախաձեռնությունը սահմանադրական դաշտում այսօր հնարավոր ազդեցիկ իրավական-քաղաքական գործողություններից մեկը կարող է լինել։ Նախաձեռնող խումբն առաջարկում է օրենսդրական փոփոխության ստորագրահավաք-քվեարկություն սկսել, որով ծանր պատիժ է նախատեսվում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։
«Փաստի» տեղեկություններով, նախաձեռնության նախապատրաստական լայնածավալ փուլից հետո նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times