Փաշինյանը պատրաստ է նույնիսկ Օսմանյան կայսրության ամբողջականությունը ճանաչել. Արթուր Վանեցյան
Խնդիրը Փաշինյանի հայտարարությունները չեն: Խնդիրը հայ ժողովրդի կամքն է և առաջին հերթին` Արցախում ապրող մեր հայրենակիցների կամքը: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօր հնչեցրած մտքերին:
-Պարոն Վանեցյան, Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քկմ տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-Նախ` Փաշինյանն առաջին անգամ չէ նման բան հայտարարում: Այն, որ հայտարարությունը մի փոքր այլ կերպ է ձևակերպել, չի նշանակում, որ ասածը նորություն է:
Երկրորդ` Փաշինյանն այսօր այնպիսի նվաստացած վիճակում է, որ վստահ եմ կճանաչի նաև 16-րդ դարի Օսմանյան կայսրության կամ 19-րդ դարի Բրիտանական կայսրության տարածքային ամբողջականությունը:
Բայց պետք է հասկանալ, որ խնդիրը Փաշինյանի հայտարարությունները չեն: Խնդիրը հայ ժողովրդի կամքն է: Առաջին հերթին` Արցախում ապրող մեր հայրենակիցների կամքը:
Արցախահայությունը, որ 1988 թվականից պայքարում է իր անվտանգության, իր հայրենի բնօրրանում ազատ ապրելու իրավունքի համար ու այդ պայքարում միշտ առաջնորդվել է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի տառին համապատասխան, այսօր էլ չպետք է տրվի տարատեսակ հայտարարություններին և մեկնաբանություններին ու պետք է կենտրոնանա իր իրական խնդիրների վրա: Եվ եթե արցախահայությունը չհուսալքվի, չհիասթափվի և իր իղձերի մեջ հաստատուն մնա, վստահեցնում եմ, որ ողջ հայ ժողովուրդն է նեցուկ կանգնելու նրանց պայքարին` անկախ նրանից, թե ով է զբաղեցնում Հայաստանի վարչապետի պաշտոնը և ինչ հայտարարություններ է անում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times