Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն այս տարիների ընթացքում ցանկացած միջոցի դիմել է բոլոր ոլորտները քպացնելու համար: Բացառություն չեն նաև ՏԻՄ-երը: Բացի ընտրական գործընթացներում Հայաստանի երեսնամյա պատմության համար աննախադեպ վարչական ռեսուրս կիրառելուց, այդ թվում՝ իրավապահների կողմից մրցակիցների վրա տոտալ ճնշումները, այն համայնքներում, որտեղ, այդուամենայնիվ, պարտվել են, քպականներն ամեն ինչ անում են նոր ընտրությունների հասնելու համար՝ ի մասնավորի ավագանու աշխատանքները ձախողելու փորձերով և նիստերին չմասնակցելով: Մեր տեղեկություններով, վերջին «գործելաոճը» նրանք կիրառում են նաև այն համայնքներում, որտեղ իրենց մասնակցել-չմասնակցելը ոչինչ չի որոշում:
Դրանցից մեկը Տաթև խոշորացված համայնքն է, որտեղ պարտված ՔՊ-ի ներկայացուցիչները չեն մասնակցում ավագանու նիստերին: Եվ ահա, օրերս կայացած ավագանու նիստի ընթացքում «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք ազգայնական» խմբակցության անդամների քվեարկության արդյունքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 անդամ զրկվել է մանդատից՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։
Հիշեցնենք, որ 2021 թ. նոյեմբերին կայացած ընտրություններից հետո Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության և «Շանթ դաշինք» խմբակցության միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր, որի համաձայն, համայնքի ղեկավար էր ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times