Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Երևանի խորհրդանիշ Երիտասարդության պալատի շնորհանդեսը։ Երևանի ամենաերիտասարդական խորհրդանիշի՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։
«Վերջին օրերին և տարիներին մենք լավ լուրեր քիչ ենք ստանում, բաց ես այսօր լավ լուր ունեմ․ մեր սիրելի Երիտասարդության պալատը՝ «Կուկուռուզնիկը» վերադառնում է Երևան։ Ասել է թե՝ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն, նվիրական հուշերը։ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն այստեղ ամուսնացել են, եղել են մարդիկ, ովքեր այստեղ լողի են գնացել, եղել են մարդիկ, ովքեր առաջին անգամ ռոք են լսել այստեղ, եղել են մարդիկ, ովքեր այստեղ ապրել են, ինչպես, օրինակ ես։ Այո, Երիտասարդության պալատը սիրել են շատ շատերը, որոշները չեն սիրել, բայց որևէ մեկին այս կառույցն անտարբեր չի թողել։ Ցավում եմ, որ չսիրողներից որոշներն ունեցել եննաև իշխանություն և կայացրել են որոշումներ, որ չես կարող չափել, թե այդ ինչքան պիտի չսիրես երևանցիներին ու Երևանը, որպեսզի հայ մտքի, հայ ճարտարապետության այս փառահեղ կոթողը երևանցիների աչքի առջև ոչնչացնես, կոտրես ողնաշարը երևանցիների։ Բայց մենք կարող ենք ուղղել այդ սխալները։ Եվ մենք այսօր խոսում ենք դրականի մասին, որովհետև մեզ ընձեռնված է վերականգնելու Երիտասարդության պալատը և վերադարձնելու երևանցիներին իրենց խոցված արժանապատվությունը»,- իր ելույթում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Թանդիլյանը շնորհակալություն հայտնեց Անահիտ Թարխանյանին, որ պահպանել է այդ գլուխգործոց նախագծերը, այն հարստացրել է իր տաղանդավոր թիմով և վստահել է «Ապրելու երկիր» կուսակցության թիմին պատիվը՝ երևանցիներին վերադարձնել իրենց երիտասարդ տարիների հիշողությունը։ «Եվ մենք ամենայն պատասխանատվությամբ լծվելու ենք դրա վերականգնմանը, դրան նոր շուք հաղորդելուն և այլևս վերջնական երևանյան ամենահայտնի խորհրդանիշը դարձնելու բոլորի հիշողությունների մեջ։ Սա այն առաջարկներից առաջինն է, որը մենք անում ենք երևանցիներին և որից նրանք չեն կարող հրաժարվել։ Գալդ բարի Երևան, սիրելի «Կուկուռուզնիկ»»,- եզրափակեց խոսքը Մանե Թանդիլյանը։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք