Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»
Քաղաքականություն

«Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ

«ՀայաՔվե» նախաձեռնություննը երեկ Արցախի և Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին հրավիրել էր հանդիպման: Նախ՝ ի՞նչ է «ՀայաՔվեն»: Այն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը, որն այժմ նաև «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ է, լրագրողների հետ զրույցում ասում է՝ ակնհայտ է, որ այսօր հայ ժողովրդին համոզում են, թե Արցախն անվերադարձ պետք է լինի Ադրբեջանի կազմում: «Հայ ժողովրդին ներշնչում են անելանելիության զգացում, փորձելով դարձնել հանձնվող: Հայ ժողովուրդը, սակայն, չի ուզում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Նա իր կամքը մեկ անգամ և մեկընդմիշտ արտահայտել է Հայաստանի անկախության հռչակագրում, Սահմանադրության մեջ, ըստ որի, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այն պետք է ինքնորոշվի և միանա մայր Հայաստանին: «ՀայաՔվե» նախաձեռնությունը նպատակ ունի կյանքի կոչելու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ որպես առաջին քայլ քրեականացնելով պաշտոնատար անձի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող որևէ հայտարարություն կամ այլ գործողություն: Սրա մասին է «ՀայաՔվե» նախաձեռնությունը, ինչի իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը: Որպեսզի հանդես գանք օրենսդրական համապատասխան նախաձեռնությամբ, այսինքն՝ Քրեական օրենսգրքում կատարենք համապատասխան լրացում, որով 10-15 տարի ազատազրկում է նախատեսվում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար, առաջինը հանրային նախաձեռնությամբ հավաքում ենք 50 հազար ստորագրություն, նախագիծը մտցնում ենք ԱԺ: Նախագիծն ընդունվելու դեպքում ցանկացած պաշտոնյա, որը ՀՀ անունից հանդես գալով՝ Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում, կազատազրկվի 10-15 տարի: Եթե ԱԺ-ն մերժում է օրենքի նախագիծը, ապա հաջորդ քայլը պետք է լինի հավաքել 300 հազար ստորագրություն, և հարցը դնել հանրաքվեի»,-նշում է Սողոմոնյանը:

Հավելում է՝ մի քանի օրից նախաձեռնությունը կդիմի ԿԸՀ, որը տասնօրյա ժամկետում պետք է տա պատասխան-թույլտվություն, իսկ դրանից հետո կազդարարվի ստորագրահավաքի մեկնարկը, որը տեղի է ունենալու համայնքապետարաններում, վարչական շրջաններում, մարզպետարաններում և նոտարական գրասենյակներում: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի քաղաքացիներին:

Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանն ընդգծում է, որ հանդիպմանը ներկա բոլոր մարդկանց միավորել է գաղափարը: «Մարդիկ ելք են փնտրում այս իրավիճակից, ուզում են իրենց վրայից թոթափել պարտության խարանը, ոտքի կանգնել և վերգտնել իրենց արժանապատվությունը: Մեր ազգը մի քանի հազարամյակ ապրել է այս տարածքում, և երբ գալիս է մեկը և ասում, որ քեզ կադաստրի թուղթ է պետք, դա ամենամեծ ապտակն է, որը մենք չենք հանդուրժելու: Բարձրանալու ենք այս ծնկաչոք վիճակից և վերահաստատենք մեր բարգավաճելու, զարգանալու, երեխա ունենալու և դաստիարակելու իրավունքը: Ուզում ենք բոլորս միասին անել մի բան, որը մեր երկրի համար ապագայի հեռանկար կբացի: Մեր նպատակը ոչ միայն պարզապես անվտանգությունն է, ոչ միայն Արցախը, ուզում ենք, ի վերջո, տեր դառնալ մեր երկրին և ունենալ այնպիսի երկիր, որտեղ պետք չէ ընտրել անվտանգության և արդարության միջև, ունենալ մի երկիր, որտեղ այդ ընտրությունը չկա»,-նշում է Չալաբյանը: Հարց ուղղվեց պարոն Չալաբյանին այն մասին, թե արդյոք ունե՞նք այսքան երկար ժամանակ նման ճանապարհով գնալու: «Ենթադրում եմ, որ այս ընթացքում «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի, քանի որ շատ լուրջ հակասություններ կան Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի, մյուս կողմից՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Խնդիրները, որոնք պետք է համաձայնեցվեն, շատ մեծ են: Կա նաև մեկ այլ կարևոր գործոն՝ այն պահից սկսած, երբ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ է հանձնել Արցախը, իր վարկանիշը կտրուկ անկում ապրեց: Այս իշխանությունը հասկանում է, որ իր ոտքերը գետնից կտրվում են, իսկ ինքն էլ կտրվում է ժողովրդից և վաղ թե ուշ ժողովուրդը մաքրելու է այն իշխանությանը, որը փորձում է իր կամքին հակառակ գնալ»,-եզրափակեց Չալաբյանը:

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, խոսելով Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողությունը քրեականացնելու նախագծի մասին, նշում է՝ իրավական տեսակետից այն, կարծեք թե, անխոցելի է, քանի որ բխում է Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից: «Նախագծում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն», ՀՀ անունից նման գործողություն կատարող սահմանափակ թվով պաշտոնյաներ կան: Օրինագիծն օրենք դառնալու դեպքում կարող էր որոշակի խնդիրներ ունենալ, եթե այն վերաբերեր բոլորին: Միգուցե այստեղ միջազգային իրավական չափորոշիչների առումով խնդիր առաջանար՝ կապված խոսքի ազատության հետ, իսկ պաշտոնատար անձը պետք է կատարի միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ և օրենքով»,-ասում է Գյուլումյանը:

Լուսինե Առաքելյան