Մենք շարունակական Հայրենական պատերազմի իրավիճակում ենք, ու այս իրողության գիտակցումը շատ կարևոր է. Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Մենք շարունակական Հայրենական պատերազմի իրավիճակում ենք, ու այս իրողության գիտակցումը շատ կարևոր է։
Ադրբեջանը համակարգված ու ավերիչ աշխատանք է իրականացնում մի շարք ոլորտներում. մենք դա տեսնում ենք մշակույթի, տեխնոլոգիանների, կրթության, տեղեկատվական և այլ տիրույթներում: Սա հիբրիդային պատերազմ է, և այո, սա ամենաիրական պատերազմն է։ Նրանց համար՝ կործանելու, մեզ համար`Հայրենական։
Նրանք հետևողականորեն և շատ համակարգված անում են ամեն ինչ, որպեսզի մարդիկ հիասթափվեն, հուսահատվեն, կորցնեն իրենց հայրենիքում ապրելու հավատը։ Նրանք փորձում են իրենց կամքը պարտադրել մեզ՝ կոտրելով մարդկանց, փորձելով ստիպել նրանց լքել Արցախը և փախստական դառնալ, կամ ստիպել նրանց ենթարկվել իրենց օրենքներին։ Գորտը դուրս է ցատկում եռացող ջրից, բայց դանդաղ տաքացվող ջրից դուրս չի ցատկում։ Հենց դա են անում նրանք մեզ հետ:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժմանը մասնակցում են ամենատարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք մարդիկ են, ովքեր համախմբվել են այդ ընկալման և այն ընդհանուր գաղափարի շուրջ, որ մենք պետք է հավաքենք մեր մտքերը, ամրապնդենք մեր ոգին, կամք դրսևորենք և հասկանանք, որ որքան էլ փոքր լինենք, մենք մեզանից ուժ ենք ներկայացնում, որ մենք կարող ենք հետևողական լինել, որ մենք պատրաստ են պայքարել մինչև վերջ:
Քանի որ մեր դեմ պատերազմ են մղում են տարբեր ճակատներում, ուրեմն աշտպանությունը նույնպես պետք է լինի տարբեր ճակատներում։ Մեր պայքարը նշանակում է ոչ միայն Հայրենիքի պաշտպանություն մարտի դաշտում, այլ նաև ցանկություն՝ դառնալ լավագույնը, ամենաուժեղը կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում, վերականգնել հարգանքը բժշկի, ուսուցչի, զինվորի նկատմամբ, ամրապնդել հիմքը ազգային արժեքները:
Մեզանից յուրաքանչյուրը զինվոր է այս Հայրենական պատերազմում, մեզանից յուրաքանչյուրը պաշտպանություն է իրականացնում իր ճակատում՝ ամեն օր, ամեն ժամ։
Տեսանյութը հասանելի է անգլերեն և ռուսերեն ենթագրերով`




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times