«Հայաքվե»-ի ստորագրահավաքը երեկ անսովոր թեժ էր. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ վերսկսվեց «Հայաքվե»-ի ստորագրահավաքը, և օրն անսովոր թեժ էր: Գործող իշխանության հետևորդները փորձեցին սադրանք կազմակերպել Մարտունիում, տարբեր վայրերում սկսվել են ադմինիստրատիվ ճնշումները պետական սեկտորի աշխատակիցների վրա, իշխանամերձ լրատվամիջոցներում շարունակվում է անհեթեթ քարոզը, որ «Հայաքվեն» կարող է նոր պատերազմի բերել
(այստեղ հատուկ աչքի է ընկնում տխրահռչակ Վահագն Ալեքսանյանին պատկանող civic.am կայքը), ստորագրահավաքին միացող մարդկանց նույնիսկ որոշ տեղերում փորձել են հետ պահել մասնակցությունից կամ էլ համոզել հետ վերցնել իրենց տված ստորագրությունները:
Չնայած գործող իշխանության այս բոլոր ճնշումներին և քստմնելի հնարքներին, «Հայաքվե»-ն ողջ թափով շարունակվում է: Երեկ մենք քվեարկության նոր կենտրոններ բացեցինք Հայաստանի ևս 5 համայնքներում՝ Ալավերդիում, Նոյեմբերյանում, Բերդում, Վարդենիսում և Արթիկում, ամենուր առաջին իսկ օրից քաղաքացիների մեծ ակտիվություն է, գործող կետերում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը նույնպես շարունակվում է, երեկվա ընթացքում «Հայաքվե»-ին էին միանում բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնք պարզ և աներկբա մի հիմնավորում էին բերում՝ «Պարզունակ և կեղծ են բոլոր հակափաստարկները, իսկ Հայաքվեն այլընտրանք չունի»:
«Հայաքվե»-ն իսկապես այլընտրանք չունի, նա ստորագրահավաքի ավարտից հետո էլ դառնալու մեր կյանքի մասը, որպես համագործակցության նոր մշակույթ և պատասխանատու նոր գործելաոճ, քաղաքացիական համերաշխության նոր միջավայր, և մեր երկրի անցյալը, ներկան ու ապագան կապող նոր կամուրջ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով արդեն միացել է «Հայաքվե»-ին, դրանով արժևորել և իմաստավորել մեր ամենօրյա ծանր աշխատանքը, և ուրախությամբ սպասում եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են միանալ մեր համազգային շարժմանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times