Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Վիդեո

Կապանում շարունակվում է միջազգային երաժշտական փառատոնը (ֆոտո)

Կապանի արվեստասեր հասարակությունը արդեն հինգերորդ օրն է շարունակում է մեծ ոգևորությամբ և առանձնակի ջերմությամբ ունկնդրել փառատոնի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր համերգային ծրագիր։ Սյունիքի մարզկենտրոնում առաջին անգամ է անցկացվում միջազգային երաժշտական փառատոն, որի նպատակը մշակույթի միջոցով հույս և տոկունություն բերելն է Հայաստանի սահմանամերձ տարածաշրջանին։ Կապանն իր շուրջն է հավաքել հարյուրից ավելի երաժիշտների՝ Հայաստանից եւ արտերկրից:

Հուլիսի 10-ին հանդիսատեսի հետ իրենց փորձով,  մասնագիտական խորհուրդներով կիսվել, ինչպես նաև ներկաներին հետաքրքրող հարցերին պատասխանել են դաշնակահարներ Արմեն Քարամյանը, Հայկ Մելիքյանը և նրա պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։

358938578_281728101064646_9029682531851731011_n.jpg (590 KB)

Ինչպես և նախորդները, այս համերգային ծրագրում ևս ընդգրկվել և երեկոն իրենց ելույթներով բացել են միջազգային մրցույթների դափնեկիր պատանիները։ Այնուհետև, երկու ռոմանտիկ կոմպոզիտորների՝ Ֆրեդերիկ Շոպենի և Ֆերենց Լիստի ստեղծագործություններով համերգային երեկոն շարունակել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, ով այս անգամ էլ հանդիսականներին գերել ու հմայել է իր վիրտուոզ կատարմամբ՝ ցուցաբերելով գործիքին տիրապետելու բացառիկ վարպետություն: Երեկոյի գլխավոր անակնկալը Ավանեսյանների տաղանդավոր ընտանիքի ելույթն էր, որը ևս հանդիսատեսին անտարբեր չի թողել։

359456822_281726891064767_5956991357720415783_n.jpg (484 KB)

Ջութակահարներ Հայկ Ղազազյանի, Հրաչյա Ավանեսյանի, Անդրեյ Գրիդչուկի, Արմեն Նազարյանի, Արմեն Պողոսյանի, Կարեն Շահգալդյանի և թավջութակահարներ՝ Սևակ Ավանեսյանի ու Դավիթ Եժով-Յավրումյանի կատարմամբ համերգի ընթացքում հնչել են Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Հիշողություն Ֆլորենցիայի մասին» և Ֆելիքս Մենդելսոնի «Լարային օկտետ մի բեմոլ մաժոր երկ 20» չորս մասանի ստեղծագործությունները։

Համերգի երկրորդ հատվածում հանդիսատեսն ունկնդրել է Ժյուլ Մասնեի «էլեգիա» և Ռիխարդ Շտրաուսի «Մորգեն» ստեղծագործությունները՝ անզուգական սոպրանո Լիաննա Ալեքսանյանի,  դաշնակահարուհի Աննա Սարկիսովայի և թավջութակահար Սևակ Ավանեսյանի կատարմամբ։

359697488_281725501064906_6675199161944684696_n.jpg (461 KB)

Նշենք, որ փառատոնի կազմակերպման աշխատանքներին աջակցել են Կապանի համայնքապետարանն ու  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Միջազգային երաժշտական փառատոնը անցկացվում է հուլիսի 4-14-ը: Փառատոնին մասնակցում են շուրջ 70 ուսանողներ՝ Կապանից և Հայաստանի այլ քաղաքներից, Կապանի երաժշտության ուսուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի 20-ից ավելի անդամներ՝ արհեստավարժ երաժիշտներ և դասախոսներ Հայաստանից ու արտերկրից: Միջոցառումները անվճար են և բաց՝ այցելուների համար:

359701357_281721164398673_950526194538259551_n.jpg (483 KB)

359707492_281727067731416_3920049859621475640_n.jpg (429 KB)