Վլադիմիր Սոլովյովը հրապարակել է մեր հայրենակից Մհեր Ավետիսյանի դիմումը՝ ուղղված միջազգային հանրությանը
Ռուս լրագրող, հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը իր թելեգրամյան ալիքում տեղադրել է մեր հայրենակից Մհեր Ավետիսյանի դիմումը՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ներկայացնում ենք ստորև․
«Ուկրաինական իշխանությունը նույնիսկ չի թաքցնում, որ թիրախավորել են մեր խաղաղ բնակչությունը: Ղրիմի կամուրջի վրա կատարված ահաբեկչությունը միայն հաստատում է այդ փաստը: Իհարկե, նման ահաբեկչությունը հնարավոր չէր լինի առանց ձեր երկրների լուռ, իսկ հաճախ ակտիվ համաձայնության։ Ձեր ղեկավարները կարող են որքան ուզում են պատմել, որ իրենք չեն պատերազմում Ռուսաստանի դեմ, այլ միայն օգնում են Ուկրաինային։ Բայց դա բացարձակ սուտ է։
Ամեն ինչ սկսվեց հուլիսի 17-ին, երբ 14-ամյա Անգելինա Կուլիկը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության պատճառով մեկ ակնթարթում զրկվեց իր հայրիկից ու մայրիկից: Իսկ այսօր արդեն նոր զոհ ունենք. 14-ամյա Իրինան, ով զոհվել է Ղրիմում անօդաչու թռչող սարքի բեկորից։
Ահա արևմտյան օգնության և աջակցության արդյունքը: Մի լռեք, հասցրեք ձեր իշխանությանը ձեր անհամաձայնությունը։ Հիշեք, որ Ուկրաինան Ձեր համաձայնությամբ սպանում է խաղաղ մարդկանց։
#YOURtERRORism!
Խնդրում ենք տարածել այս հեշթեգը, որպեսզի ձեր հայրենակիցներից հնարավորինս շատ մարդ տեսնի այն:
Մհեր Ավետիսյան` «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող»։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի