Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Ալավերդիում փորձում են «Ախուրյանի սցենար» խաղարկել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Թերթի տեղեկություններով, իշխանությունները Ալավերդիում նախատեսում են «Ախուրյան 2» օպերացիա իրականացնել և ամեն ինչ անել՝ համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նպատակով։ Օրերս հայտնի դարձավ, որ ՔՊ ավագանու խմբակցությունն ամեն ինչ արել է, որպեսզի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու մեկ անդամ դուրս գա խմբակցությունից, ինչից հետո Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու վերջին 3 նիստերն ուղղակի տեղի չեն ունենում՝ իրականացվող բոյկոտի պատճառով։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մտադիր են նույն ոճով շարունակել և գործող համայնքապետի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Մենք տեղեկություններ ունենք նաև, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած ավագանու անդամին իշխանությունները տարբեր խոստումներ են տվել, ընդհուպ՝ խոստացել են՝ իրենց աջակցելու դեպքում վերջինիս նշանակել Ալավերդու ԲԿ-ի տնօրեն։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ օրերս Ալավերդու համայնքապետարանում Լոռու փոխմարզպետն, առանց որևէ տողատակի, համայնքապետ Թամազյանից պահանջել է հրաժարական տալ և հեռանալ։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունն ունեն ավագանու 13-ական մանդատ:

«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները ընտրություններից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ տեղեկացնելով Ալավերդի համայնքում համագործակցության մասին: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին այս երկու կուսակցությունները, առանց «Քաղաքացիական պայմանագրի» անդամների, համայնքի ղեկավար ընտրեցին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում