«Լուծումը իշխանությունների հեռացումն է». «Ապրելու երկիրը» միացավ «Հայաքվեի» ստորագրահավաքին
«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, այսօր՝ հուլիսի 28-ին, այցելել է Կենտրոնի թաղապետարան՝ «Հայաքվե» նախաձեռնությանը միանալու:
Թանդիլյանը հետ միասին եկել էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Հայաքվեի» ստորագրահավաքին միանալուց հետո Մանե Թանդրլյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնությանը, որը միտված է Արցախի համար իրենց անհամաձայնությունը ցույց տալուն, մենք այնտեղ ենք: Արցախը մեզ համար կարմիր գիծ է եղել, մենք դրա մասին հայտարարել ենք, եւ պատրաստ ենք յուրաքանչյուր նխաձեռնությանը միանալու, որը պետք է արտահայտի մարդկանց անհամաձայնությունը:
Մենք համոզված ենք, որ Արցախի հարցի լուծման գլխավոր գործոնը այսօրվա իշխանությունների դադարեցումն է որպես իշխանություն: Դրա ուղղությամբ տեղի են ունենում ընտրություններ, որին մենք մասնակցում ենք, եւ այդ միջոցով իշխանափոխություն ենք իրականացնելու: Մենք վստահ ենք, որ ժողովուրդը կարող է ընտրությունների միջոցով կատարել իշխանափոխություն»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times