Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ» Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից
Քաղաքականություն

«Մարդիկ պետք է տեսնեն, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք աշխատում ենք և չենք հանձնվում». Ռուբեն Վարդանյան

Լաչինի միջանցքի ապօրինի անցակետն անընդունելի է, որովհետև որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե Ադրբեջանը երբ և ինչպես է այն օգտագործել՝ ելնելով իր շահերից։ Ինչպես ցույց տվեց այսօրվա միջադեպը, Ադրբեջանը կարող է խաբեությամբ առևանգել այդ անցակետից անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությամբ։

Այս մասին հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է «Ստեփանակերտ-Նյու Յորք. պաշարված Արցախ» խորագրով տեսակամուրջ-հարցազրույցի ժամանակ։

Հարցազրույցը, որը վարել է հեռուստալրագրող Արտյոմ Երկանյանը, հեռարձակվել է օնլայն՝ չորս լեզվով: Ներկայացնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հումանիտար ճգնաժամն իսկապես խորանում է շատ արագ, կա սննդի, դեղորայքի, վառելիքի սուր պակաս, սակայն չպետք է թույլ տալ, որ դա ընկալվի որպես ամենակարևոր խնդիր։ «Աշխարհը չի ուզում տեսնել ամենակարևորը՝ սա միայն հումանիտար ճգնաժամ չէ, սա լրջագույն խնդիր է, երբ հարևան պետությունը էթնիկ զտման կամ ցեղասպանության միջոցով փորձում է ամեն ինչ անել, որ Արցախում հայ չապրի»,- ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկացած դիրքորոշում անընդունելի է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» յուրաքանչյուր անդամի համար։ Ռուբեն Վարդանյանն ասել է նաև, որ հասարակության մեջ հուսահատության տարածումը, մեր ազգային արժեքների նսեմացումը ևս լուրջ հարված են Արցախի և ամբողջ հայ ազգի համար։ «Հայաստանի իշխանությունների հայտարարությունները շատ մեծ վնաս են հասցնում մեր պայքարին միջազգային հարթակներում։ Եկեք հստակ հասկանանք, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները ներկայացնում Արցախը միջազգային դաշտում, ինչ իրավունքներ ունեն, ինչ պատասխանատվություն։ Կրկին են հիշեցնում՝ մեր ամեն մի խոսքը շատ խորը ազդեցություն է թողնում աշխարհում և մեր մեջ․ հուսահատությունը, վախի մթնոլորտը, ատելությունն անընդունելի են այս իրավիճակում։ Մենք վտանգի առջև ենք, և եթե դուք Հայաստանի վարչապետն եք, որը միևնույն ժամանակ պատասխանատու է Արցախի համար, պետք է ամեն ինչ անեք, որ Արցախը մնա հայկական»,- նշել է Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև այն ծրագրերի և նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ չնայած առաջացած բոլոր դժվարություններին։ Նա նշել է, որ իրենք ունեն երկարաժամկետ, ռազմավարական ծրագրեր, բայց միևնույն ժամանակ իրականացնում են նախաձեռնություններ, որոնք պայմանավորված են ներկայիս հանգամանքներով, օրինակ՝ ձեռք են բերել էլեկտրամոբիլ, որը հղիներին տեղափոխում է հիվանդանոց։

«Մարդիկ պետք է տեսնեն, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք աշխատում ենք և չենք հանձնվում։ Հենց երեկ սկսել ենք Հակոբավանքի վերականգնումը»,- նշել է Վարդանյանը։

Հարցազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաև օգտատերերի հարցերին, որոնք վերաբերել են Արցախում ստեղծված իրավիճակին և նրա գործունեությանը։