Երևանի քաղաքապետարանը «սպասարկման գրասենյակի» է վերածվել, հայտնի չէ՝ քաղաքի զարգացումն ինչ ուղղությամբ է գնում․ «Ապրելու երկրի» ավագանու թեկնածու (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը «սպասարկման գրասենյակի» է վերածվել, հայտնի չէ՝ քաղաքի զարգացումն ինչ ուղղությամբ է գնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը։
Նրա դիտարկմամբ՝ չկա Երևան քաղաքի զարգացման տեսլականը, թե քաղաքը 5 տարի հետո ինչ զարգացում պետք է ունենա։
Կառավարման մասնագետը նկատում է, որ Երևանի վաղվա զարգացման վերաբերյալ հայեցակարգն է բացակայում, մինչդեռ տեղական իշխանություններն այսօր զբաղված են կոսմետիկ բերակարգումներով, որոնք խոշոր հաշվով մայրաքաղաքի հիմնախնդրիրների խորքային լուծումը չեն ապահովում։
«Այսօր տրանսպորտային բարեփոխումների անվան տակ ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը թարմացվել է, բայց խնդիրը չի լուծվել։ Տրանսպորտային բարեփոխում նշանակում է, որ բնակիչներին մի կետից պետք է հարմարավետ հասցնել մյուս կետը։ Միգուցե ավտոբուսները նոր են, բայց տեղափոխման հարցը դեռ չի լուծվել, քանի որ ճանապարհներն են գերծանրաբեռնված և այլն»,- մատնանշեց ավագանու անդամի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times