Ադրբեջանի բռնապետը միջազգային հեռուստաալիքներով հպարտ հոխորտում է ու փորձում մոլորեցնել աշխարհին. Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Շվեյցարական Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին տված իմ հարցազրույցի ընթացքում հաղորդավարները մի քանի անգամ ճշտող հարցեր էին տալիս Արցախի իրավիճակի մասին, ու երբ նորից ու նորից լսում էին պատասխանը, դա համարում էին խելագարվելու աստիճան անհավանական 21-րդ դարում:
Իսկ իրականությունն այն է, որ Արցախը շարունակում է լիակատար պաշարված մնալ ողջ աշխարհի աչքի առջև և կրելով անմարդկային զրկանքներ՝ պայքարում է իր հողում ապրելու իրավունքի համար, իսկ Ադրբեջանի բռնապետը միջազգային հեռուստաալիքներով հպարտ հոխորտում է ու փորձում մոլորեցնել աշխարհին:
Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին, որը ցուցադրվում է բազմաթիվ երկրներում և բազմամիլիոն լսարան ունի, ներկայացրել էի իրական պատկերը: Հարցազրույցը հրապարակվել է հուլիսի 28֊ին: Դրանից հետո ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, և այստեղ հնչող հարցերն ու պատասխանները շարունակում են, ցավոք, ակտուալ մնալ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times