Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Ճանապարհային մեծ օղակի հայեցակարգ․ Մանե Թանդիլյանը ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության Երևանին վերաբերող ևս մեկ մեգանախագիծ

Ինչպե՞ս պետք է կարգավորել երևեկությունը Երևանում և ի՞նչ նոր ճանապարհների կառուցման անհրաժեշտություն  կա մայրաքաղաքում, որպեսզի քաղաքացիները օրվա տարբեր ժամերի չհայտնվեն խցանումների մեջ, չնյարդայնանան ու չփչացնեն իրենց կյանքի որակը: 

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը Երևանի ճանապարհային Երկրորդ Մեծ օղակի հայեցակարգը ներկայացրեց քաղաքացիներին:  Մեծ օղակը շրջանցիկ ճանապարհ կարող է դառնալ  Փոքր կենտրոն մտնելու և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններ հասնելու համար:

«Խցանումները մեր կյանքը  վերածել են դժոխքի: Մենք մեր կյանքի մի մասը անց ենք կացնում խցանումներում, մենք միշտ ուշանում ենք, և դառնում անպարտաճանաչ խցանումների հետևանքով: Շտապօգնության մեքենաների մասին խցանումներում հայտնվելու մասին էլ չեմ խոսում, երբ ամեն վայրկյանը մարդկային կյանք կարող է արժենալ»,- ասել է նա։

Հարմարավետություն, մատչելիություն և արագություն․ սրանք են այն երեք չափանիշները, որոնք կարող են տրանսպորտային փոխադրումները, երթևեկության համակարգը դարձնել լիարժեք: Մեծ օղակը կունենա հետիոտնային մեծ մայթեր, կհստակեցվեն հեծանվային ուղիները, կառուցվող ճանապարհը կունենա 40 մետր լայնություն:

«Երևանի խցանումների խնդրին լուծում տալու համար նախևառաջ պետք է բացահայտել և ճիշտ ձևակերպել վերջիններիս առաջացման պատճառները, իսկ դրանք քաղաքային ոչ պատշաճ կառավարման և տրանսպորտային անարդյունավետ համակարգի հետևանք են։ Ինչպես և տրանսպորտային ճոպանուղին, այնպես էլ ճանապարհային մեծ օղակը մեր այն մեգանախագծերից է, որն ուղղված է Երևանի խցանումների հիմնախնդրի լուծմանը»»,- ասել է նա։

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու Երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, տեղական ինքնակառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանն  ավելի մանրամասն ներկայացրեց ճանապարհային Մեծ օղակի նախագիծը։

«Ճանապարհն այնքան լայն է  լինելու, որ ամեն կողմում լինելու է չորս երթևեկելի գոտի»,- ասել է նա: 

 Ճանապարհային Մեծ օղակի կառուցմամբ կստեղծվեն նոր կանաչապատ տարածքներ և գոտիներ: Այս մեծ նախագիծը կիրականացվի նաև մասնավորի հետ համագործակցությամբ, և Երևանը կդառնա ոչ թե տրանսպորտային միջոցների, այլ՝ մարդկանց համար հարմարավետ քաղաք։

Нет описания.