«Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում
«Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում՝ այն համարելով որպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ալիևա-փաշինյանական օրակարգին Արցախի պետականության կողմից ինստիտուցիոնալ դիմադրության հստակ դրսևորում և Արցախի հանրային առողջ ուժերը համախմբելուն ուղղված կարևոր քայլ։
Մեր գոհունակությունն ենք հայտնում այն կապակցությամբ, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը այժմ նախագահում է մի քաղաքական գործիչ, ով իր գործունեությամբ մշտապես ի ցույց է դրել պետականամետ կեցվածք և նվիրվածություն մեր ազգային շահերին, և իր փորձառությամբ ընդունակ է ամրապնդել Արցախի թուլացած պետական համակարգը:
Դավիթ Իշխանյանի կողմից պետական այս կարևորագույն ինստիտուտի գործունեությունը ղեկավարելու պատասխանատվությունը ստանձնելը Արցախում առկա անվտանգային սուր ճգնաժամի պայմաններում գնահատում ենք նաև որպես քաղաքական և անձնական խիզախության դրսևորում, և հայտնում ենք մեր զորակցությունն ու պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու դժվարին գործում:
«Համախմբում» շարժման խորհուրդ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times