Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:
«Հատկանշական է, որ Վրաստանը եւ Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը եւ ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք:
Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 100-ամյակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրների միջեւ բարեկամության եւ սերտ համագործակցության մեջ Ձեր ներդրած ավանդի համար:
Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը եւ փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բազմադարյա բարեկամության եւ բարիդրացիության էլ ավելի խորացմանը եւ նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը:
Ձերդ Գերազանցություն, եւս մեկ անգամ հավաստիացնում եմ Ձեզ իմ խորին հարգանքը եւ ցանկանում եմ հաջողակ գործունեություն երկրի բարեփոխումների, զարգացման եւ առաջընթացի գործում»,- ասված է վարչապետ Փաշինյանին հղված ուղերձում:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...