Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ» Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից
Քաղաքականություն

«Կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ». Վահե Հակոբյան


«
Փաստ» թերթի հարցազրույցը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, ուշագրավ միջադեպ արձանագրվեց Գորիսում՝ քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձեռքսեղմումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա եղել է ձեր հետ նույն թիմում, ձեր կուսակիցն է: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը:

-Առուշ Առուշանյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չէ 2022 թվականից, և դա նորություն չէ: Ի դեպ, ինքն էլ անձամբ մոտ 1 տարի առաջ մի քանի անգամ հայտարարել է իր՝ կուսակցությունից դուրս գալու մասին: Հետևաբար, այս պարագայում կուսակցական պատկանելության հարց չկա, և այդ համատեքստում տեղի ունեցածին որևէ կերպ անդրադառնալու խնդիր էլ չկա: Իր քայլերի և գործողությունների պատասխանատուն ինքն է, իր որոշումների պատասխանատուն ինքն է: Կրկնում եմ՝ սա որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ մեր քաղաքական ուժի հետ:

 - Իսկ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ընկալելի և ընդունելի նշված ձեռքսեղմումը:

- Մինչև կոնկրետ Առուշանյանին անդրադառնալը նախ կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այս համատեքստում շատ քիչ մարդ անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմումով ընդունում էր այն ամենը, ինչ իր մասին մինչ այդ խոսում էր Առուշանյանը: Ոչ ոք հարցին այդ դիտանկյունից չանդրադարձավ, քանի որ վաղուց չկա որևէ սկզբունքի կամ սկզբունքայնության ակնկալիք Փաշինյանից: Փաշինյանը կարմիր գծեր չունեցող անձ է: Ավելին, վաղուց բոլորիս համար փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեությունն ուղղված է հնարավոր բոլոր կարմիր գծերը լղոզելուն՝ լինեն դրանք վերաբերող ազգային, պետական շահերին, անվտանգային խնդիրներին, քաղաքական պայքարի գրված ու չգրված կանոններին, թե մարդկային փոխհարաբերություններին: Այդ ձեռքսեղմումն էլ է դրա վառ օրինակը: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ոչ մեկը չունենա կարմիր գծեր, որ մենք լինենք հանրություն, հասարակություն առանց կարմիր գծերի, որտեղ ամեն ինչ մարսելի է, ամեն ինչ թույլատրելի է՝ ներառյալ թափված արյունը, մարդկանց կյանքները, հայրենիքի կորուստը, ներառյալ իրավիճակը, որում այսօր գտնվում ենք: Ցանկացած տեղ, որտեղ այդ կարմիր գծերի լղոզումը տեղի չի ունեցել, Փաշինյանը մեծ և լուրջ ջանքեր է դնում դա իրականացնելու համար:

Առուշ Առուշանյանի հարցին անդրադառնալով՝ նշեմ, որ երբ լղոզվում է ամեն ինչ՝ կարմիր գծերը, սկզբունքները, դիրքորոշումները, լղոզվում են ժամանակի ընթացքում ունեցած մոտեցումները, արդյունքում լղոզվում է մարդը: Եվ դրանից հետո տարաբնույթ «բացատրություններով» փորձել ինչ-որ կապ ստեղծել անցյալում արածի, անցյալում արտահայտած մտքերի և հիմա տեսանելիի միջև, մեղմ ասած, որևէ կերպ ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ հասկանալի: 

- Միջադեպից հետո Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր այդ քայլին գնահատական տվողներին, ստատուս գրողներին, ընդ որում ՝ բավականին կոշտ ձևակերպումներով, անգամ տպավորություն կար, որ այդ ամեն ինչում բռնության կոչ կար:

- Երբ բառակազմում հայտնվում են այնպիսի արտահայտություններ, ինչի մասին նշում եք, ապա դա ընդամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս իրավիճակի խղճուկ լինելը: Կրկին ցավով ու ափսոսանքով ստիպված եմ արձանագրել, որ կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ: Ես կարծում եմ, որ որևէ մեկի դատավոր լինելն իմը չէ: Մարդիկ թող տեսնեն, թող մտածեն, թող գնահատեն՝ ինչ է տեղի ունենում: Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար, պատասխանատու է իր առաջ, Աստծո առաջ:

Ես կուզեմ նաև արձանագրենք՝ որպեսզի պայքարող տեսակը, որը, ցավոք, օր-օրի ավելի սակավաթիվ է դառնում, շատանա, կազմի քանակ և արդյունք ապահովի, պետք է մեր հայրենակիցների համապատասխան հատվածը դադարի իրավիճակին «պոպկորնով» հետևել: Պետք է գիտակցեն, որ վերջիվերջո որևէ կինոթատրոնում նստած ֆիլմ չեն նայում, այլ սեփական հայրենիքի անկման ականատեսն են: Կարծում եմ, որ «պոպկորնով», ծիծաղելով, ժպիտներով գործընթացին հետևելն ամենամեծ հանդուրժողականությունն է տիրող իրավիճակին և ամենամեծ օժանդակությունն է գործող իշխանությանը՝ շարունակելու մեր պետականության հիմքերը խարխլելու,  մեր պետականության անկմանը տանող իր քայլերն ու գործողությունները:

Տեղի ունեցածն իր մեջ տարբեր հարթությունների խնդիրներ է պարունակում:

Արսեն Սահակյան