Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ» Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից
Քաղաքականություն

Shtigen Group-ը պատրաստ է օժանդակել ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացմանը

Shtigen Ventures-ի տնօրեն Հակոբ Խոցանյանը  մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրավիրած քննարկմանը՝ ծանոթանալու Կառավարության նիստում հաստատված թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին։

Ըստ այդ ծրագրի՝ արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման գործընթացի ավարտից հետո շահառուին տրամադրվում է միանվագ ֆինանսական օժանդակություն՝ տեղաբաշխման անվանական արժեքի 2%-ի չափով, ինչպես նաև լրացուցիչ 3-ական տոկոս՝ հաջորդող 3 տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում արդեն գործում է ցուցակված արժեթղթերի եկամուտներից ձևավորված զրոյական դրույքաչափը։

Հակոբ Խոցանյանի կարծիքով՝ պետության կողմից նման նախաձեռնությունը լրացուցիչ խթան է ՀՀ-ում կապիտալ շուկայի զարգացման համար, ինչպես նաև բիզնեսի համար ստեղծում է այլընտրանք՝ ապահովելու իր ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը։

«Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում թափանցիկ և հասկանալի բիզնես միավորներին դառնալ հանրային՝ օտարերկրյա ներդրումների համար Հայաստանը դարձնելով տարածաշրջանի ամենագրավիչ հարթակը։  Shtigen Group-ը և նրա կազմում գործող Shtigen VC-ն և Shtigen Advisory-ն պատրաստ են օժանդակել այս նախաձեռնության կյանքի կոչմանը՝ տրամադրելով բազմամյա փորձի և մասնագիտական անցած ճանապարհի վրա հիմնված ծառայություն»,- ասում է Հակոբ Խոցանյանը։