Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Երևանի քաղաքապետի ընտրություններում ո՞ւմ է աջակցելու Ռուսաստանի հայերի միությունը

«Այն, ինչը որ թվարկվում է՝ լինի տրանսպորտի, աղբահանության, մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների հարց, դրանք շատ կարևոր են, բայց բավարար չեն։ Մենք բոլորս ուզում ենք այստեղ՝ մայրաքաղաք Երևանում, լինի անվտանգ, մարդիկ ապրեն սոցիալապես ապահով, մենք հպարտանանք, որ այսպիսի մայրաքաղաք ունենք և մեր հյուրերին էլ դա ցույց տանք»,- այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նայում կայանալիք քաղաքապետի ընտրություններին։ 

«Երևանի քաղքապետի ընտրություններին, հատկապես այսօրվա քաղաքական իրողությունների պարագայում, պետք է նայել երկրում արմատական քաղաքական փոփոխությունների տեսանկյունից: Եթե Երևանում նորից Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթի՝ խոստանալով, որ մետրո կկառուցի, տրանսպորտը կկարգավորի, սուտ է: Մինչև այժմ նա իր ոչ մի խոստումը լիարժեք չի կատարել: Եվ ընտրություններից հետո էլ, ցանկացած հակահայկական քայլ անելուց, բոլորիս լռեցնելու է՝ ասելով, որ Հայաստանի ընտրողների մեծամասնությունն իր թիմին հերթական անգամ վստահության քվե են տվել: Ամենավստահելին այն ուժն է, որը քաղաքապետի ընտրություններին վերաբերվում է համահայկական շահի տեսանկյունից:
Ռուսաստանի հայերի միությունը ներկայացնում է ոչ միայ Ռուսաստանի քաղաքացի հայերին, այլև այդ երկրում ապրող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներին: Մեզ համար Երևանի քաղաքապետի ընտրությունը կարևորագույն նշանակություն ունի:  Այսօր սկսվում է նախընտրական քարոզչությունը: Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք ուշի ուշով կհետևենք թեկնածուների քարոզչությանը, կուսումնասիրենք նրանց ծրագրերը և հանդես կգանք հստակ հայտարարությամբ, թե ում ենք տալու մեր նախապատվությունը:

Այսօր, ցավոք, շատերն իրենց հեռու են պահում և չեն խառնվում քաղաքական կյանքին՝ հիմնավորելով, թե իրենք բիզնես ունեն ու լավ են։ Ցավոք, այդպես շատերի համար պետության-պետականության շահ գոյություն չունի»,- ասաց Աբրահամյանը։