«Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար». Վահե Հակոբյանը՝ Առուշ Առուշանյանի մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պահվածքը, որը ջերմ ընդունելության էր արժանացրել Նիկոլ Փաշինյանին, որին ժամանակին խիստ քննադատում էր: Առուշանյանը հետո խիստ տոնով անդրադարձավ իրեն քննադատողներին՝ նույնիսկ սպառնալով. «Խորհուրդ կտամ հեռու մնալ, եթե չեն ցանկանում իրենց ծնոտի հետ պրոբլեմ ունենալ»: Թեմայի հետ կապված մեկնաբանության խնդրանքով «Փաստը» դիմեց «Վարածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին: Հիշեցնենք, որ Առուշանյանը ժամանակին այդ կուսակցության անդամ է եղել:
Վահե Հակոբյանը նախ մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Առուշանյանը 2022 թվականից կուսակցության անդամ չէ, և շեշտեց, որ Առուշ Առուշանյանն ինքն է իր քայլերի, գործողությունների և որոշումների պատասխանատուն: Վահե Հակոբյանն առաջին հերթին ուշադրություն հրավիրեց այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմումով ընդունում էր այն ամենը, ինչ իր մասին մինչ այդ խոսում էր Առուշանյանը. «Ոչ ոք հարցին այդ դիտանկյունից չանդրադարձավ, քանի որ վաղուց չկա որևէ սկզբունքի կամ սկզբունքայնության ակնկալիք Փաշինյանից: Փաշինյանը կարմիր գծեր չունեցող անձ է: Ավելին, վաղուց բոլորիս համար փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեությունն ուղղված է հնարավոր բոլոր կարմիր գծերը լղոզելուն՝ լինեն դրանք վերաբերող ազգային, պետական շահերին, անվտանգային խնդիրներին, քաղաքական պայքարի գրված ու չգրված կանոններին, թե մարդկային փոխհարաբերություններին: Այդ ձեռքսեղմումն էլ է դրա վառ օրինակը»:
Ինչ վերաբերում է Առուշանյանի բառամթերքին ու իրեն քննադատողներին սպառնալուն, ապա Վահե Հակոբյանն ասաց. «Երբ բառակազմում հայտնվում են այնպիսի արտահայտություններ, ինչի մասին նշում եք, ապա դա ընդամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս իրավիճակի խղճուկ լինելը: Ցավով ու ափսոսանքով ստիպված եմ արձանագրել, որ կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ: Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար, պատասխանատու է իր առաջ, Աստծո առաջ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times