«ՔՊ» կոչվող խմբակը շատ ցածր վարկանիշ ունի․ իշխանափոխությունը ռեալ է․ Թևանյան (տեսանյութ)
«Մայր Հայաստան» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին կոնկրետ առաքելությամբ է մասնակցում՝ ասաց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպմանը։ Նա վստահեցրեց, որ սովորական իրավիճակում ինքն անձամբ չէր մասնակցի տեղական ընտրությունների, բայց հիմա այնպիսի լինել-չլինելու հարցեր կան, որ մասնակցում է՝ թույլ չտալու համար երկրի անվտանգային օրակարգի շեղում։
«Իշխանափոխության հնարավորությունը շատ ռեալ է․ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող խմբակը շատ ցածր վարկանիշ ունի, անգամ որոշել են Նիկոլ Փաշինյանի դեմքով հանդես չգալ, որ քաղաքացիներին չխրտեցնեն։ Բայց որեւէ շանս չունեն վերարտադրվելու։ Երեւանի փոփոխությունը ամբողջական իշխանափոխության ռեալ հնարավորություն է»,-պարզաբանեց Անդրանիկ Թեւանյանը։
Երեւանի ավագանու ընտրություններից հետո դաշինքը մտադիր է ձեւավորել նոր կառավարություն՝ հանրային ճնշման արդյունքում, որը ոչ ուշ, քան 1 տարում կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ գործող խորհրդարանն արդեն լեգիտիմ չէ։
«Նոր խորհրդարանում ներկայացված ուժերն արդեն իրավունք կունենան խոսել ժողովրդի անունից։ Փաշինյանին հեռացնելն արդեն դառնում է ծայրահեղ անհրաժեշտություն։ Սա՛ է մեր՝ ընտրություններին մասնակցելու մոտիվացիան։ Եվ աջակցություն ենք ակնկալում մեր քաղաքացիներից»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Նա հորդորեց անպայման մասնակցել ընտրություններին, որպեսզի հանրային մոբիլիզացիա իրականացնելով՝ ընտրությունների առիթն օգտագործվի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT