Փաշինյանն իր գլուխը պետք է բնից հանի, ես անձամբ իրեն մարտահրավեր եմ նետում․ Թևանյան (տեսանյութ)
Շատ կարեւոր է, որ մթնոլորտ փոխվի երկրում եւ ընտրությունները ոչ թե քաղաքականացվեն, այլ գերքաղաքականացվեն՝ Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
«Մեզ անհրաժեշտ է, որ քաղաքացիների պահանջով եւ ճնշմամբ Նիկոլ Փաշինյանն իր գլուխը բնից հանի եւ գա, մասնակցի ընտրությունների այս քարոզարշավի ընթացքին եւ բացատրություններ տա։ Ես իրեն անձամբ մարտահրավեր եմ նետում․ եթե ասելիք ունի, եթե իր համար խնդիր չկա որեւէ մեկի հետ բանավիճելու, թող գա, ես կասեմ, թե որը ինչ ձեւով պետք է ներկայացնել եւ որ ինքը բացարձակապես զրո է քաղաքականության մեջ ոչ միայն իր տգիտությամբ, այլ նաեւ իր հակապետական քայլերով»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
ՔՊ-ն եթե ռիսկ ունի, ասաց նա, թող իր առաջնորդով մասնակցի այս ընտրություններին, ոչ թե թաքնվի տարբեր թեկնածուների եւ այլնի ետեւում։ Քարոզարշավի ընթացքում նրա համար նաեւ ակնհայտ է դարձել, որ թեկնածուներից մեկը պետք է նարկոդիսպանսերից թուղթ բերի եւ ապացուցի, որ ինքն առողջ է հոգեպես եւ այլ առումներով եւ կարող է մասնակցել եւ հավակնել որեւէ պաշտոնի։
«Մնացածը քաղաքացիների գործն է։ Մեր քաղաքացիները պետք է պահանջատեր լինեն եւ ստիպեն, որ թեկնածուներն իրենց առողջության եւ անառողջության մասով տեղեկանք ներկայացնեն։ Եթե չներկայացնեն՝ հետեւությունները քաղաքացիները պետք է անեն»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
«Մայր Հայաստանի» ծրագրում կա կետ, որով դաշինքը պետք է նարկոտրաֆիկինգի դեմ պայքարի, քանի որ գործող իշխանությունների օրոք թմրամոլությունը Հայաստանում սարսափելի չափերի է հասել։
«Բացի այն, որ Հայաստանում իշխանություններն այդ բիզնեսի մեջ են ներգրավված, նաեւ քարոզում են թմրամոլություն»,-նկատեց Անդրանիկ Թեւանյանը։ Քաղաքապետարանը թմրամոլության քարոզի դեմ պայքարում հսկայական աշխատանք կարող է իրականացնել, որը չի արվում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times