Ես չգիտեմ Պուտինի հետ հանդիպումը պլանավորված էր, թե՝ ոչ. Իգիթյան
Չեմ կարծում, որ այդ հարցն այդքան հրատապ եւ կարեւոր է, այդ հարցերին վարչապետը կգա եւ կպատասխանի: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ղազախստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չկայացած հանդիպմանը: Իգիթյանն ասաց, որ չգիտի՝ հանդիպումը պլանավորված է եղել, թե՝ ոչ:
Դիտարկմանը, թե գուցե Փաշինյանը ԵՏՄ-ում ընդունված չէ, Իգիթյանը նշեց հետեւյալը.՝«Չեմ կարծում, թե վարչապետն ընդունված չէ»:
Լրագրողները հիշեցրին, որ 2 երկրների ղեկավարների պլանավորված հանդիպման մասին նույնիսկ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էր ասել դեռեւս ապրիլին, Իգիթյանն արձագանքեց. «Եթե հարցը դա է, ես չեմ կարող ասել, վարչապետը կգա, կպատասխանի»:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Վլադիմիր Պուտինն այս այցի շրջանակում հանդիպեց ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ, բացի Նիկոլ Փաշինյանից, Իգիթյանը պատասխանեց, թե ԵՏՄ-ն ունի իր կանոնակարգն ու օրենսդրությունը` որպես կազմակերպություն, ու այդ կանոնադրության հետ կապված երկրները կարող են հարցեր բարձրացնել:
«Նախկինում նման պրակտիկա չի եղել, բոլոր երկրները, որ հարցեր են ունեցել, առանձին-առանձին են հստակեցրել Ռուսաստանի, այսպես ասած, Պուտինի հետ: Հիմա հարցերը բարձրացնում են կազմակերպության մեջ, որ համապատասխան լուծումներով գտնեն այդ հարցի լուծումը: Հայաստանն էլ է բարձրացնում այդպիսի հարցեր, ու թվում է, թե այդ պրակտիկան Հայաստանից է եկելն եւ հիմա նույն էլ փորձում են ԵՏՄ-ի մյուս անդամները:
Եթե ԵՏՄ–ն աշխատի այս նույն ձեւով, ապա այս նույն խնդիրները, որ եղել են նախկինում ու լարվածություն են մտցրել տարբեր երկրների միջեւ` Ռուսաստանի հետ կապված, այդ հարցերը կլուծվեն»,- ընդգծեց Իգիթյանը։
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում երկկողմ հանդիպում կունենան:
Բացի այդ, ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ այսօր Ղազախստանում Նազարբաեւի անվան շքանշաններ են շնորհվել ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղրղզստանի նախագահներին, սակայն բացառություն է եղել ՀՀ վարչապետը:
Նշենք նաեւ, որ այս տարվա մայիսին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ շուտով նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Նուր-Սուլթանում այժմ նախատեսվում է Եվրասիական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, իսկ հունիսին ես կմասնակցեմ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին: Աստանայում հաստատ կհանդիպենք, եթե անհրաժեշտ լինի, ապա Պետերբուրգում էլ շփում, իհարկե, կլինի»,— ասել է նա, հաղորդում է «Կոմերսանտը»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...