Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос Армении Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան
Քաղաքականություն

Սա անամոթություն ու խաբեություն է սեփական ժողովրդի հանդեպ. Նաիրի Սարգսյան

Վերջին տարիներին Հայաստանի իշխանություններն ալարել են աշխատել, դրա փոխարեն փորձում են հարցերը կարգավորել օրենքի փոփոխությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստան ներկրվող մեքենաների մաքսազերծման մասին օրենքում նոր փոփոխություն մտցնելու կառավարության մտադրությանը։

Հիշեցնենք, որ եթե այժմ Հայաստանի քաղաքացին Վրաստանից ՀՀ տարածք ներմուծված վրացական համարանիշով մեքենայի համար վճարում է մաքսային տուրքի 2-4 տոկոսը (250.000- 500.000 դրամ), ապա փոփոխության ուժի մեջ մտնելու դեպքում կմուծվի մաքսազերծման ամբողջ գումարի 35 տոկոսի չափով։

Պատճառն, ըստ մասնագետի, այն է, որ Արևմուտքն իմանալով ՌԴ նկատմամբ սանկցիաների ֆոնին Հայաստանով ու ԵԱՏՄ այլ երկրներով մեքենաների վերարտահանվումնէ դեպի այդ երկիր, Հայաստանի իշխանություններից պահանջել են արգելել այդ գործընթացը, ինչն էլ, իր խոսքով, առանց քննարկումների ու գլխիկոր իրականացվում է։

«Ընդ որում, շատ դեպքերում, մեր մաքսային շուկայական արժեքները մեքենայի իրական արժեքից էականորեն բարձր է։ Օրինակ, տրանսպորտային միջոցներ կան, որոնց մաքսազերծման արժեքն էականորեն գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի ձեռքբերման արժեքը։ Պայմանականորեն, մարդիկ կարող են 15.000 դոլար արժողությամբ տրանսպորտային միջոց ձեռք բերել ու Հայաստանում դրա մաքսազերծման համար պահանջվի 25.000 դոլար»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ նախագծերը բավականին շատ են ու դեռևս վերջնական որոշում կայացված չէ, թե, որ տարբերակն է ընդունվելու։ Նախկինում կիրառված մաքսատուրքի բարձրացումն էլ, ըստ նրա, նպատակ ուներ ստուգելու հանրային տրամադրություններն այդ հարցի վերաբերյալ։

«Այն նախատեսված է ընդունել հոկտեմբերին, սակայն, մի դեպքում նախագիծ են շրջանառում, որ ներմուծման դեպքում ԱԱՀ հետվերադարձ չլինի, մյուս դեպքում նախագիծ են շրջանառում, որ ֆիզիկական անձանց միջոցով ներկրելու դեպքում պետությունը սուբսիդավորի մաքսազերծման 50 տոկոս ծախսը։ Մյուս նախագծով ասում են, թե արտահանումն են արգելելու։ Այդպես էլ դեռևս չեն կողմնորոշվում վերջնական տարբերակի հարցում»,- ասաց նա։

«Փաստինֆո»-ի զրուցակցի գնահատմամբ՝ օրենքի ընդունման դեպքում Հայաստանի տնտեսությունն, այնուամենայնիվ, բավականին մեծ վնաս է կրելու։ Սարգսյանը հիշեց, որ այսպիսի գործընթաց տեղի է ունեցել նաև մոտ 15 տարի առաջ, երբ մի օրում որոշում կայացվեց բոլորին պարտադրելու մեկ ամսում մաքսազերծման գործընթացն ավարտին հասցնել։ Սա, ըստ նրա, մեծ ռիսկեր է պարունակում։

«Ինչ-որ մի շրջան սպասում են, ստանում են տնտեսվարողների մեծ բազա։ Հաշվարկում են, թե դրա մաքսազերծման արդյունքում որքան կմտնի պետական բյուջե, ու միանգամից հանում են Վրաստանից մեքենաների ներկրման թույլտվության որոշումը։ Սա ևս այդ շարքից է։ Իսկ Հայաստանում մեքենայի մաքսազերծումը բավականին թանկ արժե։ Մարդիկ գերադասում են իրենց մեքենաները մաքսազերծել Վրաստանում ու Հայաստանի տարածքում երթևեկել վրացական պետհամարանիշներով։ Այդ դեպքում նրանց ստիպված հետ են տանելու մեքենան, նորից Վրաստանում վաճառելու։ Ձեռք են բերելու ավելի հին ու ոչ բարվոք վիճակում գտնվող տրանսպորտային միջոց»,- ասաց նա։

Մյուս տարբերակն, ըստ Աուդիտորների պալատի նախագահի, կարող է լինել այն, որ ՀՀ քաղաքացիներն օրենքի ընդունումից հետո փորձելու են Վրաստանում բարեկամի անվան ներքո հաշվառել ու գործընթացն իրականացնել լիազորագրով։

«Մի հատվածն էլ բավականին բարձր տոկոսադրույքով վարկեր է վերցնելու, որպեսզի կարողանա հոգալ մաքսազերծման ծախսերը»,- ասաց նա՝ անթույլատրելի համարելով կառավարության նախաձեռնած փոփոխությունը հապշտապ իրականացնելը։ Նրա խոսքով՝ այն պետք է բավականին երկարատև քննարկումներով անցներ ու հիմնված լիներ տնտեսական հստակ քաղաքականության վրա։

«Այս մարդիկ, առանց տնտեսական կայուն հիմքեր ստեղծելու, առանց արդյունաբերական հիմնասյուներն ստեղծելու ինչ-որ սոցիալական անհասկանալի փոփոխություններ են իրականացնում։ Եթե մեր բնակչության ձեռքին փող չկա, եթե մենք չունենք հարստության այդ մակարդակը, ինչո՞ւ ենք ստիպում, որ օրինակ, 2022 թվականի արտադրության տրանսպորտային միջոց շահագործվի։ Չէ՞ որ մենք հնարավորություն չունենք դա ձեռք բերելու։ Զարգացած երկրներն, այո, իրենց թույլ են տալիս դա, կամ էլեկտրոմոբիլներ են շահագործում, որովհետև նրանք ունեն ֆինանսական այդ հնարավորությունները։ Սրանք, առանց հասկանալու, տեսնում են, օրինակ, Գերմանիայում, Ֆրանսիայում ինչպես են վարվում ու նույնը վերցրել- կրկնում են Հայաստանում՝ առանց գիտակցելու, որ Հայաստանը հեռու է այդ երկրների տնտեսական ցուցանիշներից»,- ասաց նա։

Փորձագետը համոզմունք հայտնեց, որ եթե Հայաստանի իշխանությունները չեն ցանկլանում, որ Հայաստանի քաղաքացիները վրացական պետհամարանիշներով մեքենաներ ներկրեն մեր երկիր, ապա պետք է դա արգելեն միանգամից։

«Չի կարելի օրենքով արգելել, 5 տարի թույլատրել որ մարդիկ ներկրեն, հետո մի գիշերվա մեջ նորից բոլորին ստիպեն մաքսազերծում իրականացնել։ Սա անամոթություն է, խաբեություն ու անազնվություն է՝ սեփական ժողովրդի հանդեպ»,- ասաց նա՝ հավելելով, որ ստեղծված խնդիրը լուծում կարող է ստանալ միայն պատկան կառույցների կողմից ցանկություն ունենալու դեպքում։