ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. Օրակարգում է մարտի 1-ի տուժածների փոխհատուցման հարցը (ուղիղ)
Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանի օրակարգում ընդգրված են ռեկորդային թվով հարցեր՝ 41:
Մայիսի 29-ի նիստում խորհրդարանը հավանություն չտվեց ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությանը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:
Բացի այդ, ԱԺ-ն մերժեց բոլոր այն նախագծերը, որոնք բացասական եզարակացության էին արժանացել կառավարության կողմից:
Նախօրեին ԱԺ-ն քննարկել է ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ հանձնաժողովների անդամների ընտրության հարցը: Մեսրոպ Մեսրոպյանը, Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը, Կամո Սարգսյանն ընտրվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ:
Նշենք, որ ԱԺ օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.
2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին,
«2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը,
ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Նկատենք, որ հաշվի առնելով, որ մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր էր, ԱԺ հերթական նիստերը մեկնարկել են մայիսի 29-ին: Քանի որ օրակարգը շատ հագեցած է, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում օրակարգը չի սպառվի եւ ԱԺ նիստերը կշարունակվեն նաեւ հաջորդ շաբաթ:




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց