«Մի տեղ Վահագն Հովակիմյանն է, մի տեղ էն մեկն ա, մեզ չի կաշկանդում»․ «Ապրելու երկիր»-ը վստահ է իր ուժերի վրա
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ ամփոփելով օգոստոսի 23-ից սկսված Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը կատարվել է կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի գլխավորությամբ։ ArmLur.am-ը հետաքրքրվեց՝ մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լինելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղեմի ընկեր ու բարեկամը ,կարող է աջակցել նրան և որոշակի առավելություններ տալ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը։
«Բացի ԿԸՀ-ից, այլ կառույցներ և պաշտոնյաներ ևս կան, որոնք ևս առնչություն ունեն իշխանության հետ։ Դա փաստ է և մնացած տեղի ունեցող ընտրական պրոցեսնեի ռեսուրսները ընդունում ենք ի գիտություն։Մեզ չի կաշկանդում այդ փաստը, և այս իրավիճակում մեր ռեսուրսները բավարար են ընտրություներում հաղթանակ ապահովելու համար։ Մի տեղ Վահագն Հովակիմյանն է, մի տեղ էն մեկն ա, մեզ չի կաշկանդում»։
Անդրադառնալով Երևանում առկա գովազդային վահանակներին, Առաքելյանը նշեց․ «Իսկ ինչ վերաբերում է գովազդային վահանակներին․ մեր ունեցած տեղեկություններով գովազդային վահանակները բաշխվել են վիճակագրությամբ, և ով որտեղ է գովազդային վահանակ տեղադրել, ես տեղյակ չեմ։ Մերը որտեղ է համընկել, մենք այնտեղ էլ տեղադրել ենք»։
Էմմա Միքայելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times