Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանի ձախողումները համատարած են․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան դեռ գործուն քայլեր չի անի սահմանը բացելու համար ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос Армении Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան
Քաղաքականություն

«Եթե մերձիշխանական տզրուկներին, ովքեր ՔՊ-ին են սպասարկում, անձնական տիրույթում պատասխանենք, շատ դաժան է լինելու». Մեսրոպ Առաքելյան

Այսօր հրավիրած ասուլիսում «Ապրելու երկրի» համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս իշխանությունները նախորդների նման ամեն գնով ուզում են իրենց իշխանությունը պահել:

Հարցին՝ ինչո՞ւ եք հակասում ձեզ՝ ասելով, որ ամեն գնով իշխանություն են փորձում պահել, ամեն գնովը ընտրակեղծիքներն են, եթե հաղթում եք համայնքներում, չի՞ նշանակում, որ չկա կեղծիք՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Մենք չենք ասում ընտրությունները կեղծվում են, բայց մենք կարողանում ենք այդ կեղծված ընտրությունները հաղթել: Ընտրական պրոցեսները եւ մեր քաղաքական ուժի ռեսուրսները բավարար են՝ ընտրությունները հաղթելու: Այո, Հայաստանում այսօր հնարավոր է ընտրություններով իրականացնել իշխանափոխություն»:

Հարցին՝ Մանե Թանդիլյանի որդիների՝ արտասահմանում սովորելու հետ կապված հարցը անձնական բնույթի եք համարում, բայց հարցը միայն սովորելը չի, հարցը քաղաքացիությունն է, այլ երկրի քաղաքացի են, սա անձնակա՞ն բնույթի եք համարում՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Մանե Թանդիլյանի որդիները ՀՀ քաղաքացիություն ունեն: Ինչ վերաբերվում է անձնական տիրույթին, իմ եւ Մանե Թանդիլյանի քաղաքական կենսագրությունը բավականին հարուստ է եւ չեք կարող նշել մի դեպք, որ մենք անձնական տիրույթում մերձիշխանական տզրուկներին, ովքեր ՔՊ-ին են սպասարկում, երբեւէ չեք տեսել, որ մենք արձագանքենք կամ անձնական տիորւյթում պատասխանենք, որովհետեւ եթե անձնական տիրույթում պատասխանենք, շատ դաժան է լինելու այդ պատասխանը եւ քաղաքական հարթությունից դուրս:

Ես շատ ուրախ եմ, որ մենք երկու տարվա կուսակցություն ենք, դուք ուրիշ թեմա չունեք, բացի այն, որ Մանե Թանդիլյանի որդիները արտասահմանում են կրթություն ստանում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր աղջիկը դրսում է սովորում: Սա նշանակում է՝ ՀՀ-ում կրթությունը շատ վա՞տն է, նորմալ է, չէ՞, որ մարդիկ ուզում են ստանալ նորմալ կրթություն: Նույն տրամաբանությամբ՝ ինչի են մարդիկ գնում արտասահման՝ հանգստանալու: Մեր ուժի նկատմամբ ոչ մի ուրիշ մեղք չկա: Մեր մեղքը ո՞րն է, ասեք՝ հանրությունը հասկանա: Երկու տարի ի՞նչ ենք արել, ի՞նչ վնաս ենք տվել հանրությանը: Բացի այն, որ Մանե Թանդիլյանի որդիները կարողացել են լավ դաստիարակություն ստանա մայրական, որ կարողացել են ընդունվել միջազգային բուհ:

Գրեք, որ Տիգրան Ավինյանն էլ է կրթություն ստացել Լոնդոնում: Ցավոք, պետք է արձանագրենք՝ Հայաստանի կրթությունը վատն է: Եթե մարդիկ գնում են արտերկրում բուժվելու, ասում ենք՝ վա՞տ է, թե՞ ամեն ինչ անում ենք, որ Հայաստանում առողջապահությունը որակյալ լինի: Այդ կրթությունը ստանում են մարդիկ, գալիս են այստեղ օգտագործում են: Մանե Թանդիլյանը Ամերիկյան համալսարանում է սովորել: Չսովորե՞ր, որովհետեւ ամերիկյան է, թե՞ պարտադիր պիտի հայկական բուհերում սովորել»:

Aravot.am-ը հարցրեց՝ իշխող ուժի թեկնածուն խուսափում է Արցախի հետ կապված հարցերից եւ երբ լրագրողներն անգամ հարց են ուղղում, նա խուսանավում է, դրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ Փարիզի քաղաքապետն է զբաղվում Արցախի հարցով, եկել հասել է ՀՀ, ՔՊ-ի թեկնածուն դա չի անում, ո՞րն է պատճառը այդ խուսանավման՝ ունեն մեղքի՞ զգացողություն, կա՞ օբյեկտիվ բացատրություն՝ նա պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք: ՔՊ-ի դիրքորոշումը Արցախի հարցով հստակ է, մարդիկ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ քաղաքապետի թեկնածուից այլ դիրքորոշում ստանալու հետ կապված ինչի եք սպասում: Հստակ հայտարարել են Արցախը Ադրբեջանի կազմում, դրանից հետո ինչի՞ եք տանջում այդ մարդկանց: Չեմ կարծում, որ դուք կամ հանրությունը այլ ակնկալիքներ պիտի գեներացնեք, հետո, երբ չի ստանում՝ այդ ակնկալիքները, հուսահատվի: Տիգրան Ավինյանը ի՞նչ դիրքորոշում պիտի հայտնի, քարոզարշավի այս թեժ պահին ասի՝ ես է՞լ եմ ճանաչում Ադրբեջանի կազմում: Ես ցավում եմ, որ ՀՀ իշխանությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»: