Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос Армении Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան
Քաղաքականություն

Բենզինի գնաճը շուկայի խոշոր մի քանի խաղացողների ու պետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է. փորձագետ

Երկրում բենզինի թանկացումը տեղի է ունենում վառելիքի շուկայի՝ իշխանամերձ շրջանակներին մոտ կանգնած խոշոր մի քանի խաղացողների ու պետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ Եթե ուշադիր ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ Հայաստանում նույնպես այդպիսի գործընթացներ են ընթանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին ամիսներին բենզինի գնի կտրուկ աճին։

Տեղեկացնենք, որ այս տարվա հունիսին մայիսի համեմատ, բենզինի գինը 10.5 % աճ է գրանցել։ Իսկ հուլիսին հունիսի համեմատ դիզվառելիքի գինն աճել է 11.1 տոկոսով։ Այս շրջանում բենզինի գինը տատանվում է 460- 520 դրամի սահմաններում։

«Ընդ որում, երբ պետությունն սկսում է արգելել մեքենաների ներկրումը, վերարտահանումը դեպի Ռուսաստան կամ անընդհատ հետ է վերադարձնում ԱԱՀ-ն, ինքը կանխատեսում է հարկային մուտքերի կրճատում։ Իսկ այդ բացը պետք է լրացնի այնպիսի գնաճից, որպեսզի հասարակական շատ մեծ աղմուկ չստացվի։ Այս առումով վառելիքն ամենահարմարն է, քանի որ լայն սպառման են ու 10-11 տոկոս գնաճը շատ դեպքերում առիթ չի հանդիսանում, որ մարդիկ դժգոհեն»,- ասաց նա։

Երկրորդ պատճառն էլ, ըստ մեր զրուցակցի, գնային ցուցանիշում մրցակցության փաստն է։ Այդ մրցակցությունն առաջացավ վառելիք ներկրող միջազգային Shell կազմակերպության մուտքով Հայաստան։ Ընդ որում, փորձագետի խոսքով՝ ընկերությունը հայտնի է իր բավականին որակյալ վառելիքի վաճառքով։ Այստեղ արդեն ի հայտ է գալիս մրցակցության հարցը, իհարկե, ո՛չ որակի առումով։ Վաճառքի մյուս ցանցերը ևս պետք է գան ու հասնեն նույն գնին։

«Օրինակ՝ իրենք երբեք չեն կարող մարսել այն, որ Shell-ը 1 լիտր վառելիքը կարող է վաճառվել 500 դրամով, իսկ իրենք շարունակեն վաճառել 330 դրամով։ Գները բարձրացնելուց հետո արդեն առաջ է գալիս հարցը, թե արդյո՞ք կարողանալու են ապահովել նույն որակը ևս։ Եվ նաև հաջորդ հարցին ենք պատասխանում. Փաստորեն վառելիքի սակագինը ցածր էր՝ անորակ վառելիք մատակարարելու հաշվին։ Այսինքն, եթե հիմա որակը բարձրացնում են, որպեսզի կարողանան մոտարկել Shell-ի կողմից առաջարկվող գներին, ապա ակնհայտ է, որ 3 ամիս առաջ մենք սպառել ենք անորակ վառելիք։ Այս իրավիճակում, իշխանությունները փոխանակ շտկեն այդ հարցը՝ զբաղված են դատարկաբանություններով»,- ասաց նա։

Որպես հավելում Ն. Սարգսյանը նկատում է, որ բենզինի գնի բարձրացումը ոչ միայն չի անգանգստացնում իշխանություններին, այլև անգամ ձեռնտու է նրանց։ Փարձագետը նաև ներկայացրեց պատճառը, թե ինչու ԵԱՏՄ տարածքում Հայաստանը դիզվառելիքի ամենաբարձր գինն ունի։

«Այժմյան այս գյուղատնտեսական ակտիվ շրջանում սպառումն ավելանում է, մատակարարումը ՌԴ-ից ՀՀ դանդաղում է։ Վերջերս սկսել էին նաև Լարսի անցակետի և այդ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները։ Թողել էին սպասարկման ընդամենը 1 գիծ։ Տեղի են ունենում արհեստական և քաղաքական խոչընդոտներ և այլն։

Այսպես, մի քանի պատճառներ գումարվելով դիզելի առաջարկը շուկայում նվազում է, իսկ պահանջարկի ավելացման պարագայում, պարզ է, որ գնաճ պետք է տեղի ունենա»,- ասաց նա։

Աուդիտորների պալատի նախագահի գնահատմամբ, մասնագետների կողմից ոլորտի ճիշտ կառավարման պարագայում մեր երկիրը չի կանգնի այդպիսի խնդիրների առջև։ Տարադրամի փոխարժեքի նվազման պարագայում մեր երկրում զուգահեռաբար գնաճ է արձանագրվում, ինչը, ըստ փորձագետի, նորմալ գործընթաց լինել չի կարող։ Սա պատկան մարմինների կողմից, իրենց պարտավորությունների չկատարման արդյունքն է։

«Այդ արդյունքին հասնելու համար պետք էր ոչ թե անգործություն, այլ քրտնաջան աշխատանք այդ ուղղությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դժվար աշխատանք է տնտեսությունը միանգամից այսպես փլուզելը։ Ու այս մարդիկ կարողացան հաջողել, որովհետև իրենք քանդելու վարպետներ են։

Աղբյուր` Փաստինֆո