Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա Սողոմոնյան

Ով է Արցախի նախագահի թեկնածուն

Արդեն գրել ենք, որ Արցախի նախագահն ու պետնախարարը շուտով հրաժարական կտան եւ նրանց փոխարինելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ում պատկերացնում են Արցախի նախագահի պաշտոնին՝ եթե իհարկե Արցախի խորհրդարանը նրան ընտրի։ 

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ կենսագրություն ունի Շահրամանյանը։ 

Նա 45 տարեկան է՝ ծնվել է 1978-ի դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտում։ Արցախի ԱԱԾ տնօրենն է եղել, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարը։ Կոչումով գեներալ-մայոր է։

Ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը, 1998 թվականին տեղափոխվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն։ 

1996-1999 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ԱԱԾ-ում ծառայությունից՝ 1999-2008 թթ.։

2008-2010 թթ. աշխատել է ԼՂՀ Հարկային պետական ծառայությունում` օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում։

2010-2013 թթ.՝ ԼՂՀ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող։

2013 թվականին նշանակվել է ԼՂՀ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև` քրեական հետախուզության վարչության պետ։ 2014-2018 թթ. Նորից վերադարձել է ԱԱԾ՝ վարչության պետի պաշտոնում։ 2018-2020 թթ. ԱՀ ԱԱԾ տնօրեն։ 

2018 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ։

2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի կոչում։

2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։

2023 թ․ հունվարի 16-ին նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղար։