Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան»
Վրաց ուղղափառ եկեղեցին հատուկ հրավեր է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը։ Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին ասել է, թե Ամենայն Հայոց կաթողիկոսն ուզում է գալ, մտերիմ, պատմական հարաբերություններ ուներ վրաց պատրիարքի հետ։ «Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան, կգա»,- ասել է վրացի բարձրաստիճան հոգևորականը։
Մայր Աթոռից պարզաբանում են՝ Հայ եկեղեցու մասնակցության ձևաչափը դեռ հստակ չէ։ Գարեգին Բ-ն մեղադրյալի կարգավիճակ ունի, նրան արգելված է լքել երկիրը, իսկ որպեսզի նա կարողանա մասնակցել Իլյա 2-րդի հուղարկավորությանը, հարկ է, որ դատարանը համապատասխան որոշում կայացնի։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հակված չէ թույլատրել, որ կաթողիկոսը մեկնի Վրաստան։ Երեկ նա հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ Ինքը՝ Փաշինյանը զանգահարել է Վրաստանի վարչապետին, ցավակցություններ հայտնել, բայց Գարեգին Բ-ի մասին՝ լրագրողների տված հարցին ի պատասխան գռեհիկ արձագանք է արել. «Ես Գարեգին, ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես կաթողիկոս»։ Եթե Հայաստանի գործող իշխանությունները կրկին Ամենայն Հայոց կաթողիկոսին արգելեն մասնակցել Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի հուղարկավորության արարողությանը, հերթական խայտառակությունը կատարած կլինեն։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս հատել է բարոյականության բոլոր նորմերը, որևէ մեկը չի էլ կասկածում, բայց այս դեպքում հարցը նաև միջպետական խնդիր կարող է դառնալ, հատկապես Վրաստանի հետ, որը պատմական բարեկամական հարաբերություններ ունի մեր երկրի հետ։ Ընդ որում, հայ և վրաց եկեղեցիները բավական ջերմ հարաբերություններ ունեն։ Գարեգին Բ-ն էլ չափազանց մտերիմ էր Իլյա 2-րդի հետ։ Բնականաբար, Փաշինյանից լայնախոհություն ակնկալելու իմաստ ընդհանրապես չկա։
Այդ մարդը ոչնչի առջև կանգ չի առնում Հայ առաքելական եկեղեցուն և նրա հովվապետին վնասելու հարցում, ուստի և հարկավոր է մեծացնել ճնշումը գործող իշխանությունների վրա, որպեսզի նրանք թույլատրեն Գարեգին Բ-ի մեկնումը Վրաստան։ Առանց այն էլ չափազանց կարճ ժամանակ է մնացել. Իլյա 2-րդի հուղարկավորությունը կայանալու է արդեն մարտի 22-ին։
Տաթևիկ Բադալյան




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան