«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Վարդենիսի տարածաշրջանում է (տեսանյութ)
Փաշինյանի քաղաքականությունն օրական 3-4 զոհ է նստում
Մեր զինված ուժերը բավական մեծ հակահարված են տվել և ադրբեջանական դիրքերից մեկը ոչնչացված է՝ զինվորականների հետ իր զրույցի մանրամասները ուղիղ կապով հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նա առավոտից դադարեցրել է քարոզարշավն ու գնացել Վարդենիսի տարածաշրջան՝ լարված իրավիճակին տեղում ծանոթանալու։
Այս պահի դրությամբ 4 զոհ և 1 վիրավոր․ սա պաշտոնականն տեղեկությունն է։ Անդրանիկ Թևանյանը փաստեց, որ այս պահին կրակի ինտենսիվությունը նվազել է։ Նա զրուցեց նաև Վարդենիսի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանի հետ, որը վկայեց, որ թշնամին հիմնականում հրետանային միջոցներ է օգտագործել։
«Սկզբնական շրջանում հրետակոծում էին Սոթքի սահմանային դիրքերը, որից հետո սկսեց հրետակոծվել նաև Նորաբակի սահմանը։ Առավոտյան կողմ արդեն տեղեկություն կար, որ թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը և սահմանին իրավիճակը լարված է։ Մոտավորապես ժամը 9-ից եղել եմ Սոթքի տարածքում․ ինտենսիվ փոխհրաձգություն էր տեղի ունենում»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։
Նա վստահեցրեց, որ տեղի բնակիչների համար այդօրինակ միջադեպերը, ցավոք սրտի, առօրեական են դարձել․ համենայն դեպս, հրաձգային զինատեսակներից կրակոցներին մեծ ուշադրություն չեն դարձնում, բայց արդեն հրետանային միջոցների կրակից մարդիկ անհանգստացել են։ Թեև, ասաց, խուճապ չկա։
Անդրանիկ Թևանյանը մատնանշեց խնդրի քաղաքական կողմը․ Փաշինյանի «խաղաղություն» կոչված օրակարգի շրջանակում թշնամին անընդհատ լկտիանում է և փորձում լարվածություն ստեղծել սահմանին։
«Պետք է զգոն լինենք և կարողանանք խուսափել այդ ոչ ցանկալի զարգացումներից։ Դրա համար էլ մենք ներկայացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ օրակարգը անվտանգությունն է և այդ օրակարգով էլ քաղաքացիները պետք է ամեն ինչ անեն, որ փոփոխության ենթարկվի Հայաստանի ներքին կյանքը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Փաշինյանի քաղաքականությունն օրական 3-4 զոհ է նստում մեր ժողովրդի վրա, փաստեց Թևանյանը, և դրան պետք է վերջ տրվի․ մենք ամեն օր արթնանում ենք մի բացասական լուրի սպասելով։ Անդրանիկ Թևանյանը կշարունակի շփվել գյուղերի բնակիչների հետ և կտեղեկացնի նորությունների մասին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT