Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՖասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԻդրամն ամփոփում է 2025 թվականը«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավել
Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միությանը կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի» հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միությանը կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի» հայտարարությունը:

Մենք՝ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի ընդլայնված նիստի մասնակիցներս, մեր անհամաձայնությունն ենք արտահայտում Հայաստանի իշխանությունների վարած գծի հետ, որը, հասարակության մեջ բաժանարար գծեր ներդնելով, արժեզրկելով մտավորականությանը, եկեղեցին, մեր ավանդույթներն ու արժեհամակարգը, տանում է մեր ինքնության և պետականության կորստին:

Համարում ենք, որ հակառուսական արտահայտությունները և գնահատականները, որոնք տեղ են գտել ՀՀ վարչապետի՝ իտալական La Repubblica պարբերականին վերջերս տրված հարցազրույցում, վնաս են հասցնում ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, որոնք ձևավորվել և պահպանվել են դարերի ընթացքում, այլև խարխլում են տարածաշրջանային անվտանգության հիմքերը՝ վտանգելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը:

Այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգը», որով քողարկվում է Փաշինյանի կառավարությունը, և հանուն որի փաստացի զոհաբերվում են մեր 120 000 հայրենակիցները, արդեն բերել է Արցախի հումանիտար ճգնաժամի՝ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում անդրկուլիսյան ճանաչման արդյունքում: Դա բերելու է հայերիս համար ցավալի ու ստորացուցիչ նոր զիջումների: Դրա վառ արտահայտությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ պարբերական ոտնձգությունների անպատժելիությունն է, հայ զինվորականների զոհվելը և այլն:

Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ որտեղ էլ որ նրանք բնակվեն: Արցախի ճակատագիրը որոշելիս՝ իշխանությունը պարտավոր է հավատարիմ մնալ ՀՀ Անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը, որոնք արտացոլում են 10 միլիոնանոց հայ ժողովրդի կարծիքն ու միասնական կամքը: Դրա փոխարեն, Հայաստանի այսօրվա ղեկավարներից մեկը սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրվա առիթով իր ելույթում, նույնիսկ չհիշատակեց Արցախի կարգավիճակի, նրա ժողովրդի ինքնորոշման  կամ հանուն փրկության անջատման իրավունքի մասին:

Ընտրություններում ստացած ոչ մի քվե, որին հղում են անում գործող իշխանությունները, նրանց իրավունք չի տալիս Հայաստանի և Արցախի համար ճակատագրական հարցերի վերաբերյալ անդրկուլիսային բանակցություններ վարել: Առավել ևս, որ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ընտրությունների ժամանակ գտնվում են այլ երկրներում, աշխատում և այնտեղից ամենայն օժանդակություն են ցուցաբերելում իրենց ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, օբյեկտիվորեն հնարավորություն չունեն քվեարկության օրը գալ Հայաստան, զկված են կամարտահայտության իրենց իրավունքից և հայտնվել են ձայնի իրավունքի փաստացի սահմանափակման մեջ (ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 56 հոդվածի):

Հայրենիքից հեռու գտնվելով՝ մենք ապրում և շնչում ենք Հայաստանի հոգսերով ու ձգտումներով, ուշադիր հետևում ենք այնտեղ կատարվող իրադարձություններին, մասնավորապես՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավին, թեկնածուներին, նրանց մոտեցումներին և ծրագրերին, պոտենցիալ հնարավորություններին:

Կոչով դիմում ենք մեր հայրենակիցներին, ծանոթներին և բարեկամներին, ովքեր ապրում են Երևանում՝ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների քվեարկությանը և իրենց ձայնը տալ «Մայր Հայաստան» դաշինքին, որը ղեկավարում է Անդրանիկ Թևանյանը, մարդ, ով սիրում է իր հայրենիքը և նրա մայրաքաղաքը Երևանը:

Մենք, որպես Հայաստանի քաղաքացիներ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, կոչ անելով՝ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել և վերդարձնել համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների կամարտահայտության իրավունքը: Ընտրությունները՝ որպես քաղաքացիների կամարտահայտության միակ լեգիտիմ մեխանիզմ և իշխանության աղբյուր, պետք է անցնեն բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի իրացման պայմաններում: Հակառակ դեպքում ընտրությունները չեն կարող համարվել ամբողջովին ժողովրդավարական, արդար և թափանցիկ, եթե նույնիսկ դրանց ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: