Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Վիդեո

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Հայաստանի օրենսդրությունից դուրս. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընդառաջ այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Մայր Հայաստան» դաշինքի և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության միջև: Նախքան հուշագրի ստորագրումը, որով ՀԿ-ն սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին, «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» նախագահ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը ողջունեց Անդրանիկ Թևանյանին ու դաշինքի մյուս ներկայացուցիչներին։

 
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ շատ խորհրդանշական է, որ համագործակցության հուշագիր է ստորագրվում «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հետ: Նրա խոսքով այդպիսով նաև ուղերձ են հղում հանրությանը, որ չափազանց կարևորում և այս ընտրություններում էլ թիվ 1 խնդիր են դիտարկում անվտանգության մարտահրավերների հաղթահարումը: Անվտանգության խնդրի հաղթահարումով է նաև պայմանավորված, որ մեր երկիրը հնարավորություն ունենա պահպանել իր պետականությունը և ապահովել զարգացում և իրական խաղաղություն մեր պետության ու ժողովրդի համար:
 
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի անվտանգության խնդիրների հաղթահարման կարևորագույն նախապայմանը ամբողջական իշխանափոխությունն է: Եվ, մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելով, նաև այդ խնդիրն ենք լուծում, ու կարծում ենք, որ մայրաքաղաքում իշխանափոխությունը հնարավորություն կտա և մեկնարկ կլինի ամբողջական իշխանափոխության համար»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:
 
Դրանից հետո, ինչպես նշեց «Մայր Հայաստանի» առաջնորդը, կձևավորվի նոր կառավարություն, իսկ կառավարության ձևավորումից ոչ ուշ, քան 1 տարի անց, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդպիսով, Հայաստանում կձևավորվի արդեն նոր, լեգիտիմ իշխանություն, որովհետև այս իշխանությունները և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը չունեն ՀՀ քաղաքացիներին ներկայացնելու լեգիտիմություն:
 
«Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Հայաստանի օրենսդրությունից դուրս: Եվ այդ պարագայում մենք Հայաստանի իշխանության ճգնաժամի խնդիր ունենք, որովհետև նա չի ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին»,-շեշտեց Անդրանիկ Թևանյանը:
 
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդն ընդգծեց, որ համագործակցության հուշագիրը նպատակաուղղված է հենց այն խնդիրների լուծումը գտնելուն և այն խոչընդոտները հաղթահարելուն, որոնք սպառնալիք են մեր պետականության համար:
 
***
 
«Մենք ստիպեցինք իշխանություններին վերցնել մեր օրակարգը․ ճիշտ է, նրանք սկզբում խուսափում էին դրանից»,-հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միության ու «Մայր Հայաստան» դաշինքի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
 
«Մենք չենք ասում, որ Երեւանի ընտրությունները միայն Արցախի մասին են, ասում ենք, որ դրանք տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախը պաշարված է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, Հայաստանը գտնվում է այնպիսի անվտանգային միջավայրոմ, որ մայրաքաղաքի ընտրությունները պատեհ առիթ են՝ քաղաքական հանգուցալուծում տալու լեգիտիմության ճգնաժամին»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը: Երբ խոսվում է պետական դավաճանության մասին, ասաց նա, այդ հանցագործությունը կոնկրետ դրսևորում ունի. առաջինը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Անկախության Հռչակագիրը և Սահմանադրությունը և դրանով հանդերձ հայտնվել է օրենքից դուրս կարգավիճակում, երկրորդը՝ իրարարամերժ և մրցակցող հարթակներ են տեղափոխվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը և դրա հետեւանքով տուժում են ՀՀ-ն և Արցախը։
 
«Պրահայում 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ փաստացի Հայաստանը վերախմբագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը գոնե Լաչինի միջանցքի մասով։ Այսինքն, ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանը նաեւ Լաչինն է ճանաչում Ադրբեջանի կազմում, եւ այդ իրավիճակում Ադրբեջանը ինչ ուզի՝ կանի»,-պարզաբանեց Անդրանիկ Թեւանյանը։ Եվ Փաշինյանի երրորդ հանցագործությունը, ըստ նրա, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի արանքում Հայաստանը կռվախնձոր դարձնելն է։
 
«Պատահական չէ, որ Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու Թուրքիային ձեռնտու հայտարարություններ է անում՝ հակաիրանական, հակառուսական քարոզչությամբ նպատակ ունենալով ուժեղացնել Էրդողանին եւ թուլացնել ռուսական կողմին՝ ցույց տալու, որ Հայաստանը հենարան չէ»,-ասաց նա։
 
Այս քաղաքականությունը «Մայր Հայաստանի» համար խիստ անընդունելի է եւ դրա դեմ պայքարն է, որ դաշինքին մղել է մասնակցելու այս ընտրությանը։ Նրանք վճռական են թույլ չտալու, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը դուրս մղվի քաղաքական դաշտից, մտահոգ են, որ ամեն օր կարող են զարգացումներ լինել և բոլորս պետք է պատրաստ լինենք։