«Պահեստազորի սպաների» շարժումը սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին (լուսանկար)
«Պահեստազորի սպաների» շարժումը Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններում աջակցություն է հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին։
Շարժման անդամները՝ արդարադատության գեներալ-մայոր «Պահեստազորի սպաների» շարժման համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել են «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի հետ եւ հաստատակամություն հայտնել՝ սատարելու դաշինքի ամբողջական իշխանափոխության օրակարգը։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը եւ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության համահիմնադիրներ Սամվել Հարոյանը եւ Սերժ Սրապիոնյանը։
Ավելի վաղ, «Մայր Հայաստան» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես էր եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը եւ համագործակցության հուշագիր ստորագրել՝ կոչ անելով ուժայիններին Երեւանի ավագանու ընտրություններում ձայնը տալ Անդրանիկ Թեւանյանի գլխավորած դաշինքի օգտին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին