Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայից
Քաղաքականություն

Մենք միակ ուժն ենք, որը 100 տոկոսանոց քաղաքական օրակարգով է մասնակցում այս ընտրություններին․ Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագրերն ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը խոսեց նաև քարոզարշավի ընթացքում թույլ տված բացթողումներից։

Ըստ Պետրոսյանի, առաջին բաց թողումը եղել է տեսաուղերձների պակասը, քանի որ մինչև քարոզարշավը պետք էր հնարավորինս ավելի պարզ ու մատչելի ներկայացվեին անելիքներն ու խնդիրները։

Սուրեն Պետրոսյանի փոխանցմամբ, երբեք իրենց հիմնական խնդիրը չի եղել ճանաչելի դառնալը, խնդիրը եղել է բովանդակությունը, որոշ ճանապարհ անցնելը, ինչից հետո ճանաչելիությունն ինքնաբերաբար կլինի։

Գրեթե բոլոր վարչական շրջաններում բավականին լավ էր ընդունվում այն, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը նոր ուժ է, երիտասարդ են, որովհետև մարդիկ իրականում ցանկանում են այս փակ շղթայից դուրս գալ, նոր ուժ տեսնել։ Սակայն կուսակցության ղեկավարի կարծիքով, մարդիկ շատ բծախնդիր են դարձել և միայն նոր ուժ լինելն այլևս առավելություն չէ։

Սուրեն Պետրոսյանի համոզմամբ, անպատասխանատու կլիներ իրենց կողմից, որպեսզի առանց ճանաչելիության ձեռք բերման, խնդրեին, որպեսզի մարդիկ քվեարկեն իրենց օգտին։ Իրենց նպատակն է, որպեսզի մարդիկ ուշադրություն դարձնեն իրենց գործունեությանը։

Երևանի քաղաքապետի թեկնածուի փոխանցմամբ, իրենք միակ ուժն են, որը 100 տոկոսանոց քաղաքական օրակարգով է մասնակցում այս ընտրություններին, առանց քաղաքային կոմպոնենտի ու ինչպես վստահեցնում է Սուրեն Պետրոսյանը, իրենք առաջին ուժն են, որը հանդես է գալիս նման օրակարգով։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհրդի անդամ Վահե Թորոսյանի փոխանցմամբ, քարոզարշավի հիմնական նպատակն է ներկայացնել օրակարգը և տեսլականը բոլոր հնարավոր միջոցներով և տեխնոլոգիաներով։ Օգտագործելով նաև սոցալական մեդիա դաշտը փորձում են այն դարձնել էլ ավելի հասանելի հասարակությանը, չնայած այն փաստին, որ հասարակության մոտ բարդ է սերմանել տարբեր գաղափարները՝ շատերը հուսալքված են և չեն տեսնում ապագայի ելքը։

Բացի այդ, կուսակցությունը Երևան քաղաքի ընտրությունները դիտարկում է որպես իշխանափոխության հնարավորություն, քանի որ այս ընտրություններով հնարավոր կլինի մասնակիորեն փոխել իշխանությունը։