Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ» Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM
Քաղաքականություն

«Մայր Հայաստան» դաշինքի հավաքը և երթը. Արաբկիր համայնք (ուղիղ միացում)

«Մայր Հայաստան» դաշինքի անդամներն՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այսօր առավոտյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մոտից շրջայց կատարեցին տարբեր բուհերով և հանդիպումներ ունեցան ուսանողների հետ։
 
Այնուհետև հանդիպում կայացավ Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթածների հետ և համագործակցության հուշագիր ստորագրվեց «Արցախ» հայրենասիրական կանչ» ՀԿ հետ։
 
Երեկոյան էլ Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանին հարակից այգուց երթ է մեկնարկել։
***
 
Կա՛ ընդդիմության միասնական թեկնածու՝ Անդրանիկ Թեւանյանն է․ Սրապիոնյանը՝ արաբկիրցիների հետ հանդիպմանը
 
Արտաքին վտանգից զատ՝ ներքին վտանգը, որ լափում է երկիրը, թմրանյութերի խայտառակ շրջանառությունն է՝ Արաբկիր վարչական շրջանում կազմակերպված հավաքի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակի երրորդ համարով ներկայացված թեկնածու Մանուկ Սուքիասյանը։ Նա մտագություն հայտնեց, որ Երեւանի տնտեսագիտական համալսարանից մինչեւ երթով հասել են պետհամալսարան՝ անցումներում եթե նախկինում գրված էր «կուրսային», «ռեֆերատ», ապա այժմ տելեգրամ ալիքների հասցեներ են, որտեղից ուսանողությանը առաջարկում են օգտվել այդ թմրամիջոցներից։
 
«Արաբկիրում նույնպես տարածված է թմրամիջոցների շրջանառությունը, բայց Արաբկիրը տարբերվում է նրանով, որ այստեղ այդ գործում ներգրավված են Արաբկիրի քննչականի քննիչները։ Սա խայտառակության վերջն է, սա պետության վերջն է»,-հայտարարեց Մանուկ Սուքիասյանը։
Դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկած՝ «Պահեստազորի սպաների շարժման» համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանը նկատեց, որ պատերազմ հրահրում է, ոչ թե ընդդիմությունը, այլ գործող իշխանությունը՝ զուտ այն սկզբունքով, որ թշնամություն են ստեղծում մեր ռազմավարական դաշնակիցների հետ։
 
«Ուկրաինա է մեկնում այս ստահակի կինը այն դեպքում, որ ուկրաինական զենքով մեր զինվորներին էին սպանում։ Թշնամություն է ստեղծում Ռուսաստանի հետ։ Իրանի արտգործնախարարն է հայտարարում, որ թույլ չի տա Հայաստանի սահմանների փոփոխություն։ Իսկ սրանք ընդամենը կռիվ են տալիս Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակի հետ»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը։
 
«Մայր Հայաստան» դաշինքը, մասնակցելով ընտրություններին, միասնական գաղափար ունի, ասաց նա, հասնել նրան, որ կարողանանք միասնաբար վռնդել թուրք-ադրբեջանական գործակալներին, ազատել Երեւանը․ «Ազատելով Երեւանը, մենք կազատենք Արցախն ու Հայաստանը»։
Նա մտահոգություն հայտնեց, որ իշխանություններն ավելի հեռուն են գնացել․ «Տեսնելով, որ իրենց կամակատարները լուրջ նվազել են, ուրիշ երկրների քաղաքացիներին կարգավիճակ են տալիս։ Մարդիկ՝ ռուսներ, պակիստանցիներ, հնդիկներ եւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք իրենց երկրներում ընտրելու իրավունք չունեն, գալիս են՝ մեր փոխարեն Երեւանի ավագանի ընտրեն։ «Մայր Հայաստան» դաշինքն իր ամբողջ գործունեությունն ուղղելու է այս ստահակներին վռնդելու ուղղությամբ»։
 
Դաշինքին աջակցություն հայտնած՝ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության համահիմնադիր Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ «Մայր Հայաստանի» ցուցակում չկա մի մարդ, որը նախկին կամ ներկա իշխանությունների հետ գործակցած լինի։
 
«Շատերը պնդում են՝ բերեք մեզ համար ընդդիմության միասնական թեկնածու եւ մենք կմիավորվենք եւ կքվեարկենք այդ թեկնածուի օգտին։ Բերե՛լ ենք։ Անդրանիկ Թեւանյան։ Այստեղ է»,-հայտարարեց Սերժ Սրապիոնյանը։
Իբրեւ միասնականության ապացույց նա փաստեց, որ 10-ից ավելի ՀԿ-ներ, շարժումներ, նախաձեռնություններ հուշագիր ստորագրելով կամ հայտարարություններով սատարել են Անդրանիկ Թեւանյանի նախաձեռնած՝ «Մայր Հայաստան» դաշինքին․ «Հիմա սա ընդդիմության միասնական թեկնածո՞ւ է, թե՞ ոչ։ Ուրիշ ի՞նչ ձեւով կարելի է «ստեղծել» այդ միասնական թեկնածուին։ Կա՛ այդ միասնական թեկնածուն։ Նա մինչեւ վերջ գնալու է պայքարի եւ մենք սատարելու ենք նրան»։