Կընդունենք բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը. Մարության
Երևանի ավագանու ընտրությունների մասնակից Ազգային առաջընթաց կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարել է, թե որ դեպքում կընդունի Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը։
«Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի է հրավիրել Երևանի քաղաքապետի թեկնածուներին՝ հայտարարելով, թե իբր երաշխավորում է բանավեճի անկողմնակալությունը եւ բազմակողմանիությունը։
Մեզ ներկայացված հրավերի մեջ նշվում է, որ բանավեճը վարողներից մեկը Հ1-ի լրատվականի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանն է։ Մարդ, որը հատկապես վերջին տարիներին իշխանութան օգտին իր կողմնակալ վերաբերմունքով ճանաչված է որպես թիվ 1 իշխանական պրոպագանդիստ՝ «հայկական Սոլովյով»։ Հաղորդավար, որը հատկապես նախընտրական այս շրջանում ոտնահարել է լրագրողական օբյեկտիվութան բոլոր նորմերը՝ ակնհայտորեն առաջ մղելով իշխանական օրակարգը։ Բառացիորեն օրերս նա իր հարցազրույցներից մեկում զրպարտել է ինձ՝ որպես իրականություն ներկայացնելով իշխանական մեդիայի տարածած կեղծ թեզերը։
Բացի դրանից, Պ․ Ղազարյանն առանց ողջամիտ բացատրության որոշել է, որ նախընտրական քարոզչության վերջին օրը՝ սեպտեբերի 15-ին, հարցազրույցի է հրավիրելու իշխանական թեկնածուին՝ սրանով եւս առավելություն տալով վերջինիս։ Սա այն դեպքում, երբ ընտրությունների հայտարարման օրը կրկին, չգիտես ինչ տրամաբանությամբ, հրավիրել էր իշխանական թեկնածուին։
Հետևաբար, Պետրոս Ղազարյանի վարած որևէ միջոցառում համարում ենք իրական բանավեճի իմիտացիա, ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ նա չի կարող անկողմնակալ մոդերատոր լինել, եւ համոզված ենք, որ նրա մասնակցությամբ բանավեճը վերածվելու է իշխանական պրոպագանդայի հերթական սեանսի։
Ուստի հայտարարում ենք, որ կընդունենք Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը միայն այն պայմանով, որ դրա վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը:
Հ. Գ. Տեսանյութում՝ իշխանական ստերից մի հատված՝ Պետրոսի կատարմամբ»,-մասնավորապես գրել է նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին