Ինչպես է ստացվել, որ Դատախազության Քոչարյանի գործով 2 բողոքները մակագրվել են միեւնույն դատավորին. Ալումյան
Մեզ համար շատ մտահոգիչ է, որ Ռոբերտ Քոչարյանի գործով երկու դատական ակտերի վերաբերյալ երկու բողոքներն էլ հայտնվեցին միեւնույն դատավոր վարույթում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա պարզաբանեց, որ մի դեպքում խոսքը խափանման միջոց կալանքը փոխելու մասին դատարան որոշումն է, մյուս դեպքում այդ գործով ՍԴ դիմելու եւ գործը կասեցնելու որոշումը:
«Մեզ փորձում են համոզել, որ բողոքների մակագրությունը տեղի է ունենում համակարգչային եղանակով, պատահականության սկզբունքով: Այդ դեպքում ավելի քան տարօրինակ է, անարժանահավատ է, որ այդ երկու բողոքներն էլ պատահականորեն հայտնվեցին նույն դատավորի մոտ:
Ընդ որում, այն դատավորի մոտ, ով մշտապես, տարեցտարի փաստաբանների կողմից վարկանիշավորման այդ գործընթացում ամենացածր կամ նախավերջին, կամ վերջից երրորդ տեղում է եղել: Փաստաբանները միշտ բարձրաձայնել են այն հանգամանքը, որ այդ դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր»,-ասաց Ալումյանը:
Նա նշեց, որ իրենք պատրաստվում են երկուշաբթի դիմել Վերաքննիչ դատարան քրեական դատարան եւ պահանջել տրամադրել այդ ընդացակարգի հետ կապված տեղեկություններ, թե ոնց է դա պատահել. «Եթե դա եղել է համակարգչի միջոցով, ապա համապատասխան տվյալներ ենք ուզելու համակարգչից»,-ասաց Ալումյանը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...