Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Աղդամի ճանապարհը չպիտի բացվի որպես այլընտրանք Լաչինին․ Թանդիլյան

Լաչինի և Աղդամի ճանապարհները համահունչ չեն, նույնը չեն և Աղդամի ճանապարհը չպիտի բացվի որպես այլընտրանք Լաչինին, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ վերահաստատելով՝ Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի պնդումը, թե Աղդամի ճանապարհի օգտագործումը «կարմիր գիծ» է։ Վարդանյանը սատարում է «Ապրելու երկիր» կուսակցությանը։

«Ազատություն»․ - Ռուբեն Վարդանյանն Աղդամի ճանապարհն օգտագործելը համարում էր «կարմիր գիծ», Ադրբեջանի օրակարգ, բայց ահա, երբ ռուսներն են այդ ճանապարհով բեռ ուղարկում, նա չի քննադատում։

Թանդիլյան․ - «Կարմիր գիծ» է Աղդամի ճանապարհը բացելն ընդհանրապես, և իմ տեղեկատվությամբ, մեկ մեքենայի մասին էր խոսքը, որից հետո նորից պետք է փակվեր ճանապարհը և բացվեր Լաչինը։ Դա տեղի չի ունեցել ադրբեջանցիների պատճառով, և դա ամենևին համեմատելի չէ բացել ու առևտուր անել արդեն Աղդամի ճանապարհով, ինչպես նաև Լաչինին զուգահեռ ճանապարհներ համարել։ Երկրորդ՝ այո՛, անընդունելի է շարունակում լինել, անկախ նրանից, թե ինչ ձևաչափով է, բայց Կարմիր մահիկը, Կարմիր խաչից ամեն դեպքում տարբերվում է, որոշների համար ես նկատում եմ, որ արդեն չի տարբերվում, դա վատ է։

«Ազատություն»․ - Դուք նկատի ունե՞ք, որ ռուսական Կարմիր Խաչն էր մտնելու Աղդամով։

Թանդիլյան․ - Եվ մեկ մեքենա։ Ես իսկապես կոռեկտ չեմ համարում և էթիկապես սխալ Արցախի ժողովրդի փոխարեն էստեղ մենք որոշենք նրանք պիտի թույլ տան, թե թույլ չտան։ Մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչ զրկանքների միջով են անցնում։ Ամեն երրորդ մարդ այսօր թերսնուցումից է մահանում Արցախում։ Մենք դա հասկանո՞ւմ ենք, թե կարող ենք պոռոտախոս նստել ու Ֆեյսբուքում ստատուս գրել։ Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունն ամբողջությամբ օտարել է իր անելիքն, իրեն այդ խնդրից։

«Ազատություն»․ - Խնդիրն այն է, որ ամբողջ միջազգային հանրությունը՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվա, արդեն այդ ճանապարհների համաժամանակյա բացման մասին են խոսում, ինչը Ռուբեն Վարդանյանը, մեղմ ասած, անընդունելի է համարել։

Թանդիլյան․ - Այո, և սա մեր դիվանագիտության ձախողումն է․ երբ որ ամբողջ աշխարհը ճանաչել էր, որ Լաչինը պետք է բացվի և Ադրբեջանը պարտավորություններ ունի, մենք ձախողել ենք դա անել տալը, սա դիվանագիտական աշխատանքի բաց է, և այո՛, նույն Պետդեպն էլ է այդպես կարծում, որ դրանք զուգահեռ պետք է բացվեն, ինչո՞ւ այստեղ քննադատություն չունենք։ Ես ունեմ ասելիք բոլոին՝ ո՛չ, այդ ճանապարհները համահունչ չեն, նույնը չեն և չպիտի բացվի որպես այլընտրանք այս ճանապարհին։

«Ազատություն»․ - Վարդանյանն էլ էր դա ասում, բայց իմ ասածը նա է, որ ռուսկան տարբերակին նա չընդվզեց։

Թանդիլյան․ - Ամենևին, ես ասում եմ, որ խոսքն այն մասին չէր, որ բացվի և զուգահեռաբար օգտագործվի, մեկ մեքենայի մասին է եղել խոսքը, և Արցախի ժողովուրդը համաձայն է եղել, բայց մենք տեսնում ենք՝ փակեցին, չուզեցին և դա չբացվեց։

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։ Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարեց, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով։ Ըստ ադրբեջանական կողմի՝ մեքենան մտել էր Բարդա քաղաք և սպասում էր այնտեղ։

Ստեփանակերտը հաղորդեց, որ որոշել են թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լաչինի միջանցքով վերականգնվեն հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արցախը նշեց, որ այս քայլին դիմում է՝ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից։ Երեկ բեռնատարը դեռ Բարդայում էր՝ Ստեփանակերտ չէր հասել։ Սակայն այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ այն անցել է Աղդամի շրջանով և ուղևորվում է Ստեփանակերտ։ Հայկական կողմը հասատատեց՝ այսօր, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, Արցախի իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախ՝ Ասկերան քաղաքով: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: