Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա Յոլյան

«Դեռևս ամեն ինչ նորմալ է. թշնամու դիրքերը ցորենի դաշտերի մոտ են, բայց պիտի հնձենք». Վերին Շորժայի գյուղապետ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, և այսօր ադրբեջանական կողմը վերսկսել է իր սադրիչ գործողությունները Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, այսօր՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի  հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Սեպտեմբերի 1-ից սկսած ադրբեջանական կողմն այս ուղղությունը լարված է  պահում՝ ժամանակ առ ժամանակ կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։

168.am հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ այս անգամ գյուղում կրակոցների ձայները չեն լսել։

«Դեռևս ամեն ինչ նորմալ է։ Ցորենի դաշտեր դեռ չենք մտել, քանի որ սեզոնը չէ, բացի այդ, եղանակային պայմաններից ելնելով՝ դեռ սպասում ենք։

Իհարկե, թշնամու դիրքերը ցորենի դաշտերին շատ մոտ են, բայց չպետք է թողնենք այդպես մնան, պիտի հնձենք»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Նա դժվարացավ ասել, թե հացահատիկի ինչ բերք կստանան։

«Բոլոր դաշտերը հնձենք, կտեսնենք, էլի, ինչ բերք ունենք»,- հավելեց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, որ կրակոցների պատճառով մարդիկ դուրս են գալիս գյուղից, գյուղապետն ընդգծեց՝ նման բան չկա, դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են։