«Կհավաքվեն, կուրախանան, ծափ կտան, մի երկու շրջան էլ քաղաքի կենտրոնում կպտտվեն, կգնան տուն». Մեսրոպ Առաքելյանը՝ ՔՊ-ի հանրահավաքի մասին
Այսօր հրավիրած ասուլիսում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը խոսեց իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին՝ հորդորելով քաղաքացիներին չլարվել այն հանգամանքից, որ ավտոբուսներով հանրահավաքի են բերում ու քարոզարշավների են տանում:
Կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը հավելեց. «Հանրահավաքով ուժի ցուցադրմամբ փորձելու են տպավորություն ստեղծել, նորմալ ենք վերաբերվում, այսօր հանրահավաքին կհավաքվեն, կուրախանան, ծափ կտան, մի երկու շրջան էլ քաղաքի կենտրոնում կպտտվեն, կգնան տուն: Վաղը երեւանցիները այդ ամենը կմոռանան եւ մյուս օրը նորմալ կգնան ընտրության»:
Թանդիլյանն ասել էր, որ շռնդալից հաղթանակ են տանելու: Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսօր քարոզարշավի վերջին օրն է՝ նույն հայտարարությունը կանի՞՝ Թանդիլյանը պատասխանեց. «Այսօր ավելի եմ տրամադրված շռնդալից հաղթանակի»:
Հարցին՝ իշխող ուժն ասում է՝ ընդդիմադիրները փորձում են անկայունություն ստեղծել, տպավորություն է, որ ընդդիմադիրները տարբեր ուժերի ներկայացուցիչներ են, ինչպե՞ս եք վերաբերվում դրան՝ Թանդիլյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի համար ընտրությունների միջոցով իշխանությունից զրկվելը անկայունություն է, իրենց համար դա խիստ անկայուն վիճակ է ստեղծելու: Հասկանում եմ իրենց անհանգստությունը: Ստեղծել են սուտ, որ իբր թե սա աշխարհաքաղաքական գործընթաց է եւ այդ ստի դեմ պայքարում են: Դա կեղծիք է, փորձեցին դա փաթաթել մեզ վրա ու դրա դեմ պայքարել: Դա մեզ մոտ զավեշտ է առաջացնում: Մեզ համար Հայաստանի պետական շահից վեր ոչինչ գոյություն չունի: Ես համոզված եմ, որ երեւանցիների շրջանում այդպիսի հարց չի առաջանում, դա առաջանում է միայն ֆեյսբուքչիստների, ստատուսագիրների համար: Իրենք հասկանում են, որ իշխանափոխություն է լինելու, կառչում են փրփուրներից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին