Դուք չստեղծեցիք ոչինչ. «Հայ ասպետ»-ի հեղինակը՝ աշխատանքից ազատված փոխնախարարին
«Հայ ասպետ»-ի հեղինակ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«3-օրով մեր սաներին արշավ էինք տարել, վերադառնալուն պես իմացա, որ բազմաթիվ փոխնախարարներ ազատվել են աշխատանքից: Հիշեցի ԿԳ փոխնախարար տիկին Անափիոսյանին և նրա` Հայ ասպետի շուրջ (հիմա արդեն համոզվեած եմ) նպատակային բարձրացրած աղմուկից հետո մեր հանդիպումից մի դրվագ. նրա արդարացման բոլոր փորձերին, թե ինքը հատուկ Հայ ասպետին վնասել չի ուզել, լրագրողն է այդպես վերնագրել, օգտվելով Հայ ասպետի հեղինակությունից: Ես պատասխանեցի՝ գիտեք, տիկին Անափիոսյան, մենք տասը տարի եթերում ենք եղել, և քանի՜ փոխնախարար ենք փոխել այդ ընթացքում: Մեր նման երկարակյաց հաղորդում հայկական եթերը շատ քիչ է տեսել, բայց Դուք նախ ստեղծեիք ավելի լավը, հետո նոր քար գցեիք այդքան վաստակ ունեցողներին: Ասաց՝ մենք արդարացի մրցույթ կկազմակերպենք և կստեղծենք, դուք էլ կարող եք մասնակցել: Արդեն 6 ամիս է անցել այդ խոսակցությունից: Մինչ օրս սպասում ենք, անգամ մրցույթ չկարողացաք կազմակերպել... թեև եթերում առանց մրցույթի, իհարկե, հայտնվեցին այլ հաղորդաշարեր: Հիմա շաաատ եմ ուզում, որ որտեղ էլ ընդունվեք աշխատանքի, հիշեք, որ պաշտոնը տրվող ու խլվող ձեռքբերում է, մարդու ստեղծածն է միայն հիմնական:
Դուք չհասցրիք ստեղծել ոչինչ, բայց հարյուրավոր դպրոցականների զրկեցիք ստանալու այն ամենը, ինչը կարոտով են հիշում Հայ ասպետին մասնակցած 11 հազար երեխա՝ հայրենաճանաչողական ու աշխարհաճանաչողական անսպառ գիտելիք, մրցակցության ոգի, նպատակասլացություն, ընկերներ ՀՀ բոլոր մարզերից և վերջապես անմոռանալի արշավներ: Մնացածը իրենք կավելացնեն»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...