Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասին

Ադրբեջանը 30.000 արցախցի տղամարդու ցուցակ է կազմել

Մենք ավելի վաղ գրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները ցուցակ են ներկայացրել Արցախի իշխանություններին՝ պահանջելով իրենց հանձնել այդ անձանց, ցուցակում Արցախի պետական գործիչներ են, զինվորականներ։
ՀՀ Զու հատուկ ջոկտայիններից մեկը «Հրապարակին» տեղեկացրեց, որ իրենք տեղյակ են, թե ինչ ցուցակ է կազմել Ադրբեջանը։ «18-ից մինչև 75 տարեկան տղամարդկանց անուններ են ներառված՝ շուրջ 30.000 արցախցի տղամարդու անուն կա այդ ցուցակում։ Ադրբեջանը Արցախի բնակիչների բոլոր տղամարդկանց որպես ահաբեկիչ է ներկայացրել ու այդ ցուցակի մեջ գրել։ Մնում է հասկանալ, թե բնակիչների մասին ամբողջ տեղեկատվությունը ոնց է ադրբեջանցիներին հասել՝ հասկանում եք, չէ՞, ինչ նկատի ունեմ»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Վերջինս նշեց, որ այս ցուցակի առկայության մասին տեղյակ են նաև Արցախում, այդ իսկ պատճառով թշնամու հարձակմանը դիմակայած ու ողջ մնացած ՊԲ զինծառայողները, ովքեր կենտրոնացել են Արցախում՝ որոշել են պայքարել մինչև վերջ։ «Ալիևի՝ Աղդամում կառուցած բերդի մասին, որ ասում էին՝ արցախցիների համար են սարքում, կատակ չէր, ոչ էլ ֆանտազիա։ Ձեր կարծիքով այդ հսկայական շինությունը կառուցում էին, որ Բաքվից դատապարտյալների բերե՞ն, իհարկե, ոչ՝ դա նախատեսված է արցախցիների համար։ Այսպես ասած լեգիտիմացված ցեղասպանություն։ Իսկ թե ինչ վիճակում են հայտնվում հայերը թուրքական բերդում կամ ադրբեջանցիների մոտ գերևարման դեպքում․․․ գերադասում են պատվով զոհվել, քան թե գերի հանձնվել թշնամուն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։