Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասին

Պայմանները ծանր են օդանավակայանում գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար. ինչ իրավիճակ է այս պահին Արցախում

Ասկերան քաղաքի հարակից համայնքներից տարհանված բնակիչների մի մասն արդեն մի քանի օր է՝ լուսացնում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մի մասն էլ՝ առավել ապահով բնակավայրերում բնակվող բարեկամների տներում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։

«Ասկերանում երեկ եմ եղել, հոսանքի բացակայության պատճառով գյուղ եմ եկել։ Քաղաքում գիշերողներ եղել են։ Հիմա էլ շատերս պատրաստվում ենք վերադառնալ՝ սպասում ենք հոսանքը միացնեն՝ գնանք»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մասնավորապես Ասկերան քաղաքում այլ բնակավայրերից ապաստանած մարդիկ չկան։

Նրա խոսքով՝ օդանավակայանում մթնոլորտը ճնշող էր, պայմանները ծանր էին հատկապես այնտեղ գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար:

Անդրադառնալով հարցին, թե անձամբ ինքն ինչպես է պատկերացնում ապագան ԼՂ-ում՝ Անահիտ Պետրոսյանը պատասխանեց․

«Շատ ծանր հարց եք տալիս։ Միանշանակորեն, ցանկությունս այստեղ մնալն է, սակայն դեռևս հստակ ոչ մի պայմանավորվածություն չկա: Այնուամենայնիվ, եթե լինեն երաշխիքներ (չնայած որևէ երաշխիքի արդեն դժվար թե կարողանանք վստահել), Արցախում մնալու տրամադրությունն ու ցանկությունն է գերիշխում մոտս։ Վտարանդի դառնալ և հայրենազրկվել չեմ ուզում»։

Մարտակերտում բնակվող լրագրող Լուսինե Զաքարյանն էլ ներկայացնելով տեղում տիրող վիճակը՝ հայտնեց, որ բնակիչները  դեռ քաղաքում են։

«Դեռ  պարզ չի, թե ինչ է լինելու։ Հոսանք, գրեթե կապ չկա քաղաքում։ Մի կերպ շարժական համացանցով եմ կարողանում կապ հաստատել։ Ուտելիքը տնամերձ բանջարանոցների բերքով ենք ապահովում, սնունդը պատրաստում ու  հացը թխում ենք վառարանի վրա»,- ներկայացրեց Զաքարյանը։

Խոսելով ապագայի իր պատկերացման մասին՝ նա անկեղծացավ՝ նշելով.

«Երբ շուրջբոլորն ադրբեջանցիներ են, անիմաստ է խոսել այն մասին, որ ժողովուրդը կմնա»: