Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. Փաշինյան

Հարազատներիս գտնելու համար 59 դիակ զննեցի․ արցախցի Նանար Պողոսյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Արցախցի Նանար Պողոսյանը գրում է.

«Արցախի դիահերձարանի մոտակայքի օդում բառի ուղիղ իմաստով տղաների արյան հոտն է, որովհետև լույս չլինելու պատճառով ոչ սառնարաններն են հերիքում, ոչ էլ արդեն սառն է պահում: Մարդիկ ստիպված հողին են հանձնում իրենց ընկերներին, էլ չեն սպասում, որ հարազատը՝  անգամ մորը, շրջափակումից հանեն ու բերեն իրենց երեխաների վերջին հրաժեշտին:

 

Ու ես թուրքից չեմ նեղանում, ես հայ դավաճաններից եմ նեղանում: Արցախն ազատագրած՝ անմահացած հորս ու իմ պայքարը, անգամ 44-օրյայի ժամանակ իմ դուրս չգալը, էսպիսի Արցախի համար չէր, անիծվեք դուք: Աղոթեք, որ ողջ չմնամ, թէ չէ անուն առ անուն  դավաճանների ցուցակով պատմության գիրկն եմ ձեզ գցելու իմ հետագա գրքերում:

Ու չասեք իբր հիմա միասնանալու ժամանակ է, Արցախս կորցնելուց հետո թքած թե կմիասնանաք թե ոչ, եթե 30 ու անց տարիներ միասնական չենք  եղել հիմա թքած թե ով ինչ է մտածում, ուզում եմ իրար ուտեք, ուզում եմ գժվեք, խելագարվեք, որ ինձ հասկանաք: Անթասիբնե՛ր:

Հարազատներիս գտնելու համար 59 դիակ զննեցի, որտեղ մի պապիկ մոտեցավ, թե մեղք ես բալես գնա տուն ջահել աղջիկ ես դու դեռ երեխա պիտի ունենաս, ի՞նչու դու ես եկել, ձեր տան տղամարդկանց ասա թող գան փնտրեն, ասացի պապի ես մեր տան տղամարդկանց եմ փնտրում ու փնտրելուց բախվեցի եղբորս ընկերոջը կատակասեր, դրական, կյանքով լեցուն Վիտալիին, ում առաջ հազար անգամ հաց եմ դրել մեր տանը, ում երբևէ չեմ պատկերացրել, որ կտեսնեի այդ վիճակում, ում տարանք հողին հանձնեցինք, ում մայրը չկարողացավ կես ժամվա ժանապարհը կտրեր, քանի որ շրջափակման մեջ է ու գար որդուն վերջին հրաժեշտ տար:

Անիծվեք ու անորդի մնաք դուք հայ դավաճաններ:

Մինչև Արցախը հանձնելու վերջին օրը գեներալների կոչումներ են տալիս զզվանքներ, անասուններ: