Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. Փաշինյան

Ինչ է տեղի ունեցել Կութում

Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել. «Ադրբեջանի Զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ»: 

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կապվեց մեզ հետ եւ տեղեկացրեց, որ ՊՆ հաղորդագրությունը չի ներկայացնում ամբողջ իրավիճակը. «Ես հստակ տեղեկություն ունեմ, որ կրակոցների հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, սակայն ՀՀ ՊՆ-ն դեռևս լռում է այդ մասին»,-ասաց Պողոսյանը։

Կապ հաստատեցինք Գեղարքունիքի մարզի Կութ վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Ավագյանի հետ, ով ասաց, որ ինքը ևս լսել է՝ կրակոցները եղել են դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ։ Հարցին, արդյոք տեղյա՞կ է՝ կրակոցների հետևանքով զոհի կամ վիրավորների մասին տեղեկություններ կա՞ն, ասաց․ «Ես նման բան չեմ լսել։ Կարծես թե ՊՆ հաղորդագրության մեջ էլ նման բան չկար»։

Կութի ղեկավարն ասաց նաեւ, որ հայկական դիրքերը գյուղի անմիջական հարևանությամբ չեն ու երբ անձրևոտ կամ քամոտ եղանակ է լինում, միջդիրքային կրակոցները կարող են գյուղում և չլսվել։ Գյուղի բնակիչները ևս տեղյակ չէին զոհերի կամ վիրավորների մասին։

Իսկ 10 րոպե առաջ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց. «Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ: Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»: